Ճանծիածիե
քաղաքային շրջանՉԺՀ Հունան նահանգում / From Wikipedia, the free encyclopedia
Ճանծիածիե, (չինարեն՝ 张家界市, փինյին zhāngjiājiè shì), նախկինում հայտնի էր Տայոն անունով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքային շրջան։ Արևելքում սահմանակից է Չանդե քաղաքին, հարավում՝ Հուայհուա քաղաքին, հարավ-արևմուտքում՝ Սիանսի ինքնավար շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Հուպեյ նահանգի Ընշի ինքնավար շրջանին։ Գտնվելով Ուլիըն լեռների ստորին հատվածում, ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Ռելիեֆով պայմանավորված՝ կլիման հիմնականում լեռնային է և տարածքում մեծ տարածում ունեն կարստային երևույթները։ Ամբողջ տարածքով հոսում է Լիշըվեյ և Լոուշըվեյ գետերը ինչպես նաև մի շարք վտակներ։ Քաղաքային շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 9534 կմ², բնակչության թիվը՝ 152 հազար 400, որի 60% կազմում է Թուծիա ազգությունը։ Քաղաքային շրջանի կառավարությունը գտնվում է Յոնտիըն շրջանում։ Ճանծիածիեն զբոսաշրջային կենտրոն է և հայտնի է «երեք հազար գագաթներ և ութ հարյուր ջրեր» անվանմամբ։ Այստեղ է գտնվում Ուլիընյուանը (Ուլիընշան լեռնաշղթայի մի հատված), որը 1992 թվականի դեկտեմբերին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Բնակավայր | ||
---|---|---|
Ճանծիածիե | ||
չինարեն՝ 张家界市 | ||
Երկիր | Չինաստան | |
Ներքին բաժանում | Yongding District?, Wulingyuan District?, Cili County? և Sangzhi County? | |
Մակերես | 9533,77 կմ² | |
Բնակչություն | ▼1 517 027 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 744 | |
Փոստային դասիչ | 427000 | |
Պաշտոնական կայք | zjj.gov.cn | |
| ||