Մայք Պոմպեո
ամերիկացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ռիչարդ («Մայք») Պոմպեո (անգլ.՝ Michael Richard «Mike» Pompeo՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործիչ, դիվանագետ, գործարար, փաստաբան։ ԱՄՆ–ի Պետական քարտուղար՝ 2018 թվականի ապրիլի 26–ից։ Մինչ այդ ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր (2017—2018 թթ․)։ Եղել է ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ կոնգրեսմեն Կանզաս նահանգից (2011—2017 թթ․) և հանդիսանում է ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության կազմում գտնվող «Թեյախմության շարժման» անդամ[1][2]։