Մասնակից:Անի83/Ավազարկղ0
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ պատմություն (1776-1789) Սա կլինի հոդվածի վերնագիրը, տեքստում չի մնալու
1776-1789 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգները ձևավորվեց որպես անկախ պետություն՝ իր սահմանադրությամբ և դաշնային կառավարությամբ: Իրենց ավանդական արժեքները պաշտպանելով՝ ամերիկացի հայրենասերները ստանձնեցին բրիտանական գաղութների քաղաքական ղեկավարությունը և սկսեցին անկախության պատերազմը: Ամերիկան անկախություն հռչակեց 1776 թվականի հուլիսի 4-ին:
Գեներալ Ջորջ Վաշինգտոնը ղեկավարում էր հեղափոխական բանակը: Եվրոպական տերությունների հետ ռազմական դաշինքի մեջ մտնելուն պես՝ ամերիկացիները հաղթեցին բրիտանական երկու բանակներին և, Մեծ Բրիտանիայի հետ կնքված խաղաղության պայմանագրի համաձայն, Ապալաչյան լեռների և Միսիսիպի գետի միջև ընկած տարածքները միավորցին իրենց նոր պետությանը: Դաշնային կառավարությունն ամրապնդելու համար, 1789 թվականին ամերիկյան առաջին սահմանադրությունը՝ «Կոնֆեդերացիայի հոդվածները», փոխարինվեց այժմ գործող սահմանադրությամբ: