Մասնակից:Արփինե Ալլահվերդյան/Ավազարկղ/թմրանյութերի չարաշահում
From Wikipedia, the free encyclopedia
Թմրամիջոցների չարաշահում, որը հայտնի է նաև որպես հոգեմետ նյութերի չարաշահում, թմրանյութերի օգտագործումն է այնպիսի քանակությամբ և եղանակներով, որոնք վնասակար են անհատի կամ ուրիշների համար: Սա թմրամիջոցների հետ կապված խանգարման տեսակ է։ Հանրային առողջապահության, բժշկական և քրեական արդարադատության համատեքստերում օգտագործվում են թմրամիջոցների չարաշահման տարբեր սահմանումներ: Որոշ դեպքերում անհատը դրսևորում է քրեական կամ հակասոցիալական վարքագիծ, երբ գտնվում է թմրանյութի ազդեցության տակ, և նրա մոտ հնարավոր է տեղի ունենան նաև անհատականության երկարաժամկետ փոփոխություններ[1] Բացի հնարավոր ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական վնասից, որոշ թմրամիջոցների օգտագործումը կարող է հանգեցնել նաև քրեական պատիժների, թեև դրանք լայնորեն տարբերվում են՝ կախված տեղական ինքնակառավարման մարմիններից[2]:
Այս եզրույթի հետ առավել հաճախ կապված թմրամիջոցներն են ալկոհոլը, ամֆետամինները, բարբիտուրատները, բենզոդիազեպինները, կանեփը, կոկաինը, հալյուցինոգենները, մետաքվալոնը և օփիոիդները: Թմրամիջոցների չարաշահման ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն գոյություն ունեն երկու գերակշռող տեսություններ, որոնցից մեկը գենետիկական նախատրամադրվածությունն է, մյուսը՝ ուրիշներից ձեռք բերած սովորությունը, որը, կախվածության առաջացման դեպքում, դրսևորվում է որպես քրոնիկ թուլացնող հիվանդություն[3]:
2010 թվականին մարդկանց մոտ 5%-ը (230 միլիոն) օգտագործել է ապօրինի թմրամիջոցներ[4]: Նրանցից 27 միլիոնի մոտ առկա է թմրամիջոցների բարձր ռիսկային օգտագործում, այլ կերպ հայտնի որպես թմրամիջոցների պարբերական օգտագործում, որը վնաս է հասցնում նրանց առողջությանը՝ առաջացնելով հոգեբանական և/կամ սոցիալական խնդիրներ, որոնք նրանց դնում են վտանգի տակ[4][5]: 2015 թվականին թմրանյութերի օգտագործման խանգարումները հանգեցրել են 307,400 մահվան դեպքերի` գերազանցելով 1990 թվականի 165,000 մահվան դեպքերը[6][7]: Մահվան դեպքերի մեծ մասը կապված է ալկոհոլի (137,500), օփիոիդների (122,100), ամֆետամինների (12,200) և կոկաինի օգտագործման խանգարումների (11,100) հետ[6]: