Մասնակից:Լիլիթ Ա1979/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ պետություն Բավարիա (գերմ.՝ Bayern, Բայերն, լատին․՝ Bavaria), դաշնային երկրամաս Գերմանիայի հարավում ու հարավ-արևելքում, 70.500 կմ2: տարածքով ամենամեծ երկրամասն է Գերմանիայում: Այն կազմում է Արևելյան Ալպերի բարձր լեռների և մինչև Դանուբ ձգվող հարթ Ալպյան նախալեռների մի մասը հարավում: Դանուբից հյուսիս Միթգելբիրգեի լեռները ինչպես նաև Բավարական անտառները կամ Ֆիխթելգեբիրգեի լեռները որոշում են տեղանքի պատկերը: Մոտ 13 մլն բնակչությամբ երկրորդ ամենաշատ բնակիչ ունեցող երկրամասն է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայից հետո: Բաժանվում է 7 վարչական մարզերի՝ Վերին Ֆրանկոնիա, Միջին Ֆրանկոնիա, Ստոտին Ֆրանկոնիա, Վերին Պֆալց, Ստորին Բավարիա, Վերին Բավարիա, Շվաբիա։ Բավարիայի ամենամեծ քաղաքներն են միլինին բակիչ ունեցեղ մայրաքաղաք Մյունխենը, ապա կես միլիոն բնակիչ ունեցող Նյուրնբերգը և Աուգսբուրգը։ Մյուս մեծ քաղաքներն են Ռեգենսբուրգը, Ինգոլշտադը, Վյուրցբուրգը, Ֆյուրտը և Էռլանգենը: Բնակչության հիմնական մասը կազմում են բավարցիները, ֆրանկները, շվաբներն ու սուդետյան գերմանացիները[1]։
Բավարիան պառլամենտական հանրապետություն է Բավարական լանդթագով, որպես օրենսդիր իշխանություն, և Բավարական պետական կառավարությամբ, որը գլխավորում է Բավարիայի վարչապետը որպես կառավարության ղեկավար՝ գործադիր մարմին: Քաղաքականության հիմքն է Ազատ պետություն Բավարիայի սահմանադրությունը, որի համաձայն Բավարիան ժողովրդավարական, իրավական, մշակույթային և սոցիալական երկիր է: Ազատ ժողովրդավարական պետություն, ինչպես նաև Ազատ պետություն անվանումը, որպես հանրապետություն, կրում է Բավարիան 1918 թվականից՝ 1918 թվականի նոյեմբերի 8-ին հեղափոխական վարչապետ Քուրտ Այզների հռչակմամբ, և դրանով է կապված Բավարիայի թագավորության վերջը: Ապացուցված է, որ Բավարական դքսությունը գոյություն է ունեցել արդի deutsch արտահայտության կիրառումից 500 տարի առաջ՝ 555 թվականին, որը Ֆրանկական թագավորության մի մասն է դարձել Մերովինգների օրոք: Կարոլինգների օրոք ստեղծվեց առաջին անգամ Բաիրական թագավորությունը, որը կամ ղեկավարում էին միության մեջ թագավորները կամ փոխարքաները, կամ էլ նշանակվում էին կուսակալներ: Կարլինգների իշխանության անկումից հետո բաիրական ինքնիշխանությունը հզորացավ՝ դառնալով երիտասարդ բավարական դքսություն: 1180 թվականին, Վիթթլեսբախներիի իշխանության սկսվելուն հետևում է անցումը դեպի դքսություն: Նրանք կառավարում են ավելի քան 700 տարի, մինչև 1918 թվականը: Բաիերն եղել է Սրբազան Հռոմեական կայսրության քյուրֆուրստությունը, իսկ 1806 թվականից՝ կայստություն: 1808 և 1818 թվականների սահմանադրությունների համաձայն Բավարիան դառնում է Սահմանադրական միապետություն: Բավարիան կարողացավ 1814 թվականին Վիեննայի վեհաժողովին, որպես հաղթող ուժերից մեկը, գրաված տարածքների մեծ մասը իրեն պահել, այդ թվում Բավարիային անցան Վերին Ֆրանկոնիան, Միջին Ֆրանկոնիան և Ստորին Ֆրանկոնիան, Շվաբիայի մի մասը և Հռենոսի ձախ ափին ընկած նոր նվաճած Պֆալցը: 1918 թվականին Նոյեմբերյան հեղափոխության ժամանակ կործանվեց Հաբսբուրգների միապետությունը: Ամերիկական բանակի կողմից օկկուպացնելուց հետո Բավարիան դարձավ նոր հիմնված Դաշնային հանրապետության մի մասը: Պֆալցը 1946 թվականին Բավարիայից առանձնացավ և այսօր Ռայնլանդ Պֆալցի մասն է կազմում: Սկսեց Բավարիան տնտեսական վերելք ու զարգացում ապրել, ագրարային պետությունից դարձավ ժամանակակից ինդուստրիալ արդյունաբերական պետություն: Բավարիան գրեթե ամբողջությամբ ընկած է հարավ-գերմանական բարբառային լեզվախմբում: Ավանդաբար այն բաժանվում է երեք տարածաշրջանի՝ Ֆրանկոնիայի (այսօր՝ Վերին Ֆրանկոնիան, Միջին Ֆրանկոնիան և Ստորին Ֆրանկոնիան), Շվաբիայի և Հին Բավարիայի: