Մասնակից:Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Համացանցի պատմությունը սկսվեց համակարգիչների զարգացումով 1950-ական թվականներին և համակարգչային գլոբալ ցանցերի գիտական և կիրառական հասկացությունների իհայտ գալը տարբեր երկրներում, հիմնականում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում գիտական և ռազմական լաբորատորիաներում[2]։
Սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվում է ինտերնետը, առաջին անգամ կիրառվել են ARPANET ցանցում, որը ստեղծվել է 1969 թվականին և ամերիկյան DARPA գործակալության պատվերով: 1984 թվականին ԱՄՆ գիտությունների ազգային հիմնադրամը օգտագործելով ARPANET-ի զարգացումները ստեղծեց NSFNET ցանցը՝ համալսարանների և հաշվարկային կենտրոնների միջև հաղորդակցվելու համար: Ի տարբերություն փակ ARPANET-ի NSFNET կապը բավականին ազատ էր էր և մինչև 1992 թվականը դրան միացված էին ավելի քան 7500 փոքր ցանցեր, այդ թվում 2500-ը Միացյալ Նահանգներից դուրս: NSFNET-ի աջակցության ցանցի առևտրային օգտագործման փոխանցումով ծնվեց ժամանակակից համացանցը։