Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 8
From Wikipedia, the free encyclopedia
Յոահիմ Գաուկ - (գերմ.՝ Joachim Gauck, ծնվել է 1940 թվականի հունվարի 24-ին, Ռոստոկ, Մեքլենբուրգ, Գերմանիա) գերմանացի քաղաքական գործիչ: Գերմանիայի ֆեդերալ նախագահ 2012 թվականի մարտի 23-ից: Բողոքական պաստոր, ԳԴՀ-ի իրավապաշտպան շարժման արաջնորդներից մեկը, եղել է Նոր ընդդիմադիր ֆորումի ակտիվ անդամ և ռեգիոնալ ներկայացուցիչ, և 90-ականների ոչ կոմունիստական միության կողմից ԳԴՀ-ի ժողովրդական պալատի վերջին գումարման պատգամավոր[1]: Միասնական գերմանական պետության ստեղծվելուց հետո 1990-2000 թվականներին եղել է ԳԴՀ-ի պետական պաշտպանության նախարարության արխիվների առաջին կառավարիչ: Նա եղել է Պրահայի հռչակագիրը, ինչպես նաև կոմունիզմի հանցանքների հռչակագիրը ստորագրողների թվում:
Արագ փաստեր Յոահիմ Գաուկ Joachim Gauck, Ծնվել է ...
Փակել