Մասնակից:Ռոզա Բարսեղյան/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Բիթլզ ռոք խմբի բաժանումը 1968-1970 թթ. ընթացքում տեղի ունեցած կուտակված գործընթաց է, որը նշանավորվում է երաժիշտների պառակտման մասին լուրերով, ինչպես նաև ապագա կոլեկտիվի մասին նրանց երկիմաստ մեկնաբանություններով: Թեև 1969 թ. Սեպտեմբերին Ջոն Լենոնն անձամբ հայտնեց մյուս «Բիթլներին», որ լքում է խումբը, խմբի լուծարման մասին պաշտոնական հայտարարությունը եղավ 1970 թվականի ապրիլի 10-ին, երբ Փոլ ՄաքՔարթնին հայտարարեց, որ հեռանում է Բիթլզից:
Բիթլզի բաժանմանը նախորդել են մի շարք իրադարձություններ: Դա բավականին երկար գործընթաց էր[1], որն ընդգրկում էր 1966 թ.-ին խմբի շրջագայությունների դադարեցումը և 1967թ.-ին նրանց մենեջեր Բրայան Էփսթեյնի մահը[2]: Հակամարտության պատճառը ստեղծագործական տարաձայնություններն էին[3]: 1968-ից 1969 թթ. և՛ Ջորջ Հարիսոնը, և՛ Ռինգո Սթարը ժամանակավորապես հեռացան Բիթլզից, իսկ 1970-ականներին բոլոր չորս երաժիշտները սկսեցին աշխատել սոլո նախագծերի վրա, քանի որ նրանք գիտակցում էին հետագա համատեղ գործողունեության չափազանց ցածր հավանականությունը: Հետագայում որոշ «Բիթլների» թշնամությունը բացառեց նրանց ստեղծագործական համագործակցությունը շարունակելու հնարավորությունը[4]:
Բիթլզի բաժանումից հետո խմբի առանձին անդամներ համագործակցում էին միմյանց հետ տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն 1969թ.-ի օգոստոսից հետո, բոլոր չորս «Բիթլները» երբեք միասին հանդես չեկան որպես միասնական քառյակ և նոր ոչինչ չձայնագրեցին: 1980թ.-ին Լենոնի մահվանից հետո, Բիթլզի մնացած երեք անդամները վերամիավորվեցին 1994 թ. Anthology նախագծի իրականացման համար, որի շրջանակներում ավարտեցին Լենոնի երկու անավարտ կոմպոզիցիաները`«Free as a Bird» և «Real Love», որոնք ձայնագրվել և թողարկվել են որպես խմբի պաշտոնական երգեր[5]: