Մասնակից:Annstephany96/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Հիփ-հոփ երաժշտությունը, նաև հիփ-հոփ[1][2] կամ ռեպ երաժշտություն[2][3][4] , երաժշտական ժանր, որը զարգացել է Միացյալ Նահանգներում գետտոյի աֆրիկացի ամերիկացիների կողմից 1970–ականների վերջում, և որը բաղկացած է ոճային ռիթմիկ երաժշտությունից, ուղեկցվում է ռեպով՝ ռիթմիկ և հանգավորված խոսքերով, որոնք երգվում են[2]։ Այն զարգացում է ապրել որպես հիփ–հոփ մշակույթի մի մաս, որը ենթամշակույթ համարվելով բնորոշվում է չորս բանալի ոճային տարրերով՝ ռեպ կարդալով, դիջեյինգով, բրեյք դանսով և գրաֆիտիով[5][6][7]։ Այլ տարրերի մեջ են մտնում նաև երգերին բիթերի և բասերի ավելացումը (կամ սինթեզավորված բիթերն ու ձայները) և ռիթմիկ բիթբոքսինգը։ Հաճախ այն վերաբերում է միայն ռեպին, սակայն հիփ–հոփը արտահայտում է ամբողջ ենթամշակույթի գործունեությունը[8][9]։ Հիփ–հոփ եզրույթը երբեմն օգտագործվում է որպես ռեպ երաշժտության[10] հոմանիշ, թեև ռեպը անպայման չի համարվում հիփ–հոփի տարր։ Այս ժանրը կարող է նաև ներառել հիփ–հոփ ակույթի այլ տարրեր, ներառյսլ դիջեյինքը, թըրնթաբլիզմը, սքրետչինգը, բիթմոքսինգը և գործիքային երգերը.[11][12]։