Մասնակից:Anushik Hayrapetyan/ԱվազարկղTurkey
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի ճարտարապետություն կամ Թուրքիայի ճարտարապետությունը Հանրապետական ժամանակաշրջանում, Թուրքիայում հայտնի ճարտարապետություն է, որը կիրառվում է 1923 թվականից՝ հանրապետության հռչակումից ի վեր։ Հանրապետության առաջին տարիներին թուրքական ճարտաչապետության վրա մեծ ազդեցություն է թողել սելջուկյան և օսմանյան ճարտարապետությունը, մասնավորապես Առաջին ազգային ճարտարապետական շարժման ընթացքում (հայտնի է նաև որպես Թուրքական նեոդասական ճարտարապետության շարժում)։ Այնուամենայնիվ 1930-ականներից սկսած ճարտարապետական ոճերը սկսեցին տարբերվել ավանդական ճարտարապետությունից, նաև այն պատճառով, որ աճեց օտարերկրացի ճարտարապետների թիվը, որոնք հրավիրվել էին հիմնականում Գերմանիայից և Ավստրիայից աշխատելու երկրում[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեկուսացման ժամանակաշրջան էր, որի ընթացքում ի հայտ եկավ երկրորդ ազգային ճարտարապետական շարժումը։ Ֆաշիստական ճարտարապետության նման, շարժման նպատակը ժամանակակից բայց ազգայնական ճարտարապետություն ստեղծելն էր[2]։
Anushik Hayrapetyan/ԱվազարկղTurkey |
---|
1950-ականներից սկսած ազգը միջազգայնացվեց, որը թուրք ճարտարապետներին հնարավություն տվեց ձեռք բերել նոր ճարտարապետական ոճեր և ավելի ու ավելի ոգեշնչվել աշխարհի այլ ճարտարապետների գործերով։ Այնուամենայնից մինչև 1980-ականները դրանք մեծամասամբ սահմանափակված էին տեխնոլոգիական հնարավորությունների պակասի և անբավարար ֆինանսական ռեսուների պատճառով[3]։ Այնուհետև տնտեսական համակարգի սահմանափակումների վերացումից հետո, ինչպես նաև արտահանման աճի[4] շնորհիվ Թուրքիայի ճարտարապետությունը զարգացում ապրեց։