Մասնակից:Dunichka/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Լյութեր, (/ˈluːθər/;[1] գերմ.(Մարտին Լյութեր) (10 Նոյեմբեր 1483[2] –18 Փետրվար1546), գերմանացի աստվածաբան, կոմպոզիտոր, հոգևորական, վանական[3], Ռեֆորմացիայի ականավոր գործիչ:
Լյութերի քահանայական ձեռնադրությունը տեղի է ունենում 1507 թվականին:Նա մերժում է Կաթոլիկ եկեղեցու մի քանի ուսմունքներ և սովորույթներ:Նա վիճարկում է մասնավորապես ինդուլգենցիաների գաղափարը:Լյութերը իր 1517 թվականի 95 դրույթներում առաջարկում է անցկացնել ինդուլգենցիաների կիրառման և ազդեցության վերաբերյալ ակադեմիական քննարկում:1520 թվականին հրաժարվում է ժխտել իր գրվածքները Պապ Լևոն ×-ի պահանջով, և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կարլոս v-ի կողմից 1521 թվականին հրավիրված Կայսերական ժողովի ժամանակ Պապը վճռում է վտարել նրան, իսկ Սրբազան Հռոմեական կայսրը նրան հանցագործ է դատապարտում:
Լյութերը ուսուցանում էր, որ փրկությունը և հավիտենական կյանքը ձեռք չեն բերվում բարի գործերով, այլ դրանց արժանանում են միայն որպես նվիրական պարգև հավատացյալի` մեր մեղքերի փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի միջոցով:Նրա աստվածաբանությունը քննադատում է Պապի իշխանությունը, ուսուցանում, որ Աստվածաշունչը աստվածային գիտելիքի միակ աղբյուրն է,[4] և ընդդիմանում սակերդոտալիզմին`բոլոր մկրտված քրիստոնյաներին համարելով սուրբ քահանայապետեր:[5]Նրանք, ովքեր առաջնորվում են այս ամենով և Լյութերի ուսմունքի հետևորդներն են,կոչվում են Լյութերականներ,այնինչ Լյութերը Քրիստոնյա կամ Էվանգելիքալ (գերմ.evangelisch)անուններն է ընդունելի համարում այն անհատների համար, ովքեր հավատում են Քրիստոսին:
Լյութերական Աստվածաշնչի թարգմանությունը գերմաներեն`իր մայրենի լեզվով(Լատիներենի փոխարեն)այն հասանելի է դարձնում հասարակության ավելի լայն շերտերին և այդ իրադարձությունը հսկայական ազդեցություն է ունենում ոչ միայ եկեղեցու, այլև գերմանական մշակույթի վրա:Այն նպաստում է գերմաներեն լեզվի կանոնավոր զարգացմանը` հավելելով որոշակի սկզբունքներ[6] և ազդում է անգլերեն թարգմանվածքի վրա.Թինդալյան Աստվածաշունչ:[7] Նրա օրհներգերը նպաստում են բողոքական եկեղեցիներում երգեցողության զարգացմանը:[8] Նրա ամուսնությունը Կատարին ֆոն Բորայի հետ օրինակ է ծառայում եկեղեցական ամուսնությանը թույլ տալով բողոքական նվիրապետին ամուսնանալ:[9]
Իր վերջին երկու գործերում Լյութերը արտահայտում է թշնամական հայացքներ Հրեաների նկատմամբ:[10] Նրա հռետորաբանությունը ուղղվում է ոչ միայն հրեաների,այլև Հռոմեացի կաթոլիկների, Անաբապտիստների,Քրիստոսի երրորդությունը չընդունող Քրիստոնյաների դեմ:[11] Լյութերը մահանում 1546 թվականին, սակայն Պապ Լևոն ×-ի վտարման հրամանագիրը դեռ գործում է: