Մասնակից:Elllushkaa/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիական խոհանոց, Ավստրալիայի և նրա բնակիչների սննդի և խոհարարական պրակտիկաները: Ավստրալիան կլանել է խոհարարական ներդրումներն ու հարմարեցումները աշխարհի տարբեր մշակույթներից, այդ թվում՝ բրիտանական, եվրոպական, ասիական և մերձավորարևելյան երկրներից:
Բնիկ ավստրալիացիները բնակվել եմ Ավստրալիայում մոտ 65,000 տարի, որի ընթացքում նրանք մշակել են որսորդությaան-հավաքչության յուրօրինակ սննդակարգ, հայտնի որպես «ուտելիք թփուտներից» (անգլ.՝ bush tucker)՝ կազմված տարածաշրջանային ավստրալական բույսերից և կենդանիներից։ Ավստրալիան դարձավ բրիտանական գաղութների հավաքատեղի 1788 թվականից 1900 թվականներին, որի ընթացքում խոհարարական ճաշակի վրա մեծ ազդեցություն ունեցան բրիտանացի և իռլանդացի ներգաղթյալները, որտեղ գյուղատնտեսական արտադրանքները, ինչպիսիք են տավարի միսը, ոչխարը և ցորենը , դառնում էին տեղական սննդակարգի հիմնական բաղադրիչները։ «Ավստրալական ոսկու տենդերը» (անգլ.՝ Australian gold rushes) ներառեցին ավելի բազմազան ներգաղթյալներ և խոհանոցներ, հիմնականում չինական, մինչդեռ հետպատերազմյան ներգաղթի ծրագրերը հանգեցրին տեղական սննդի լայնածավալ դիվերսիֆիկացմանը, հիմնականում Միջերկրական, Արևելյան Ասիայի և Հարավային Ասիայի միգրանտների ազդեցության պատճառով[1]։
Ավստրալական խոհանոցը 21-րդ դարում արտացոլում է գլոբալացման ազդեցությունը, որտեղ շատ արագ սննդի ռեստորաններ և միջազգային միտումներ են դառնում ազդեցիկ: Օրգանական և կենսադինամիկ մթերքները նույնպես լայնորեն հասանելի են դարձել թփուտներից սննդի նկատմամբ՝ հետաքրքրության վերածննդին զուգահեռ[2]։ Ավստրալիան արտահանում է բազմաթիվ գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, թռչնամիս, կաթ, բանջարեղեն, միրգ, ընկույզ, ցորեն, գարի և յուղ (անգլ.՝ canola)[3]։ Ավստրալիան նաև արտադրում է գինի, գարեջուր և զովացուցիչ ըմպելիքներ։
Թեև արագ սննդի ցանցերն առատ են, Ավստրալիայի մետրոպոլիայի տարածքներում կան ռեստորաններ, որոնք առաջարկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ուտեստներ: Այն ռեստորանները, որոնք ներառում են էկզոտիկ ազդեցությունների ժամանակակից ադապտացիաներ, մեկնաբանություններ կամ միաձուլումներ, հաճախ անվանում են ժամանակակից ավստրալիական[4]։