Մասնակից:Lusinehn84/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Pp-protected Կաղապար:Short description Կաղապար:Use dmy dates Կաղապար:Good article
Լեզու, հաղորդակցության կառուցվածքային համակարգ է: Լեզուն, ավելի լայն իմաստով, հաղորրդակցության միջոց է, որ ներառում է մասնավորապես մարդկային լեզվի օգտագործումը[1][2][3]:
Լեզուն ուսումնասիրող գիտությունը կոչվում է լեզվաբանություն: Լեզվի փիլիսոփայության վերաբերյալ հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ՝ արդյո՞ք լեզուն կարող է ներկայացնել մարդկային փորձ, բանավեճեր են եղել դեռևս Հին Հունաստանում Գորգիասի և Պլատոնի կողմից: Ժան-Ժակ Ռուսոյի նման մտածողները պնդում էին, որ լեզուն առաջացել է զգացմունքներից, մինչդեռ Կանտը և իր կողմնակիցները այն մտքին էին, որ այն առաջացել է բանական և տրամաբանական մտքից: Քսաներորդ դարի փիլիսոփաներից, ինչպիսիք են, օրինակ՝ Վիտգենշտայնը, ասում էր, որ փիլիսոփայությունը իրականում լեզվի ուսումնասիրությունն է: Լեզվաբանության մեջ կարևոր դեմքերից են Ֆերդինանդ դը Սոսյուրը և Նոամ Չոմսկին:
Լեզուների քանակի ընդհանուր հաշվարկը աշխարհում տատանվում է 5000-7000 սահմաններում: Այնուամենայնիվ, հաշվարկի ճշգրտությունը կախված է լեզուների և բարբառների միջև եղած կամայական տարբերությունից (դիխոտոմիա)[4]: Բնական լեզուները լինում են խոսակցական կամ ժեստերի լեզու, սակայն ցանկացած լեզու կարող է ծածկագրվել երկրորդական միջոցներով՝ կիրառելով լսողական, տեսողական կամ շոշափելիքի գրգիռներ, օրինակ՝ գրելիս, սուլելիս, ստորագրելիս կամ բրեյլի գրեր կիրառելիս: Սա նաև այն պատճառով է, որ մարդկային լեզուն իրենից ներկայացնում է նշանագիտություն: Լեզվի կամ իմաստի սահմանման փիլիսոփայական տեսանկյունից վերցրած՝ լեզուն կարելի է սահմանել որպես հաղորդակցության բարդ համակարգը տիրապետելու և կիրառելու իմացական կարողություն, կամ նկարագրելու այս համակարգը կազմող կանոնների շարքը, կամ արտաբերումների շարքը, որոնք առաջանում են այս կանոններից: Բոլոր լեզուները հիմնված են սեմիոզիսի (նշանակերտման) վրա, որով նշանները կապվում են իմաստների հետ: Խոսակցական, ժեստերի և շոշափելիքի հետ կապված լեզուները բաղկացած են հնչույթաբանական համակարգից, որով կառավարվում է, այն, թե ինչպես են սիմվոլները վերածվում բառերի և ձևույթների, և շարահյուսական համակարգից, որով կառավարվում է, այն, թե ինչպես են բառերն ու ձևույթները վերածվում արտահայտությունների ու մտքերի:
Մարդկային լեզուն ունի արդյունավետության և դրափոխության հատկանիշներ և ամբողջովին հենված է սոցիալական ավանդույթի և սովորելու վրա: Նրա բարդ կառուցվածքը թույլ է տալիս արտահայտչականության ավելի լայն շղթա օգտագործել, քան որևէ մեզ հայտնի այլ կենդանական հաղորդակցության դեպքում է: Ասում են, որ լեզուն ծագել է դեռևս այն ժամանակներից, երբ վաղ հոմինիները աստիճանաբար սկսեցին փոխել իրենց կապկային հաղորդակցության համակարգը՝ ձևավորելով բանականության տեսության և ունեցածը կիսելու կարողություն[5][6]: Այս զարգացումը երբեմն համարվում է զուգադիպություն ուղեղի ծավալի մեծացման հետ, և շատ լեզվաբաններ համարում են, որ լեզվական կառույցները ծագել են ծառայելու հատուկ հաղորդակցական և սոցիալական գործառույթների իրականացման համար: Լեզվական գործառույթները իրականանում են մարդու ուղեղի տարբեր հատվածներում, հատկապես ճակատային (խոսքի) և քունքային (լսողության) մասերում: Մարդիկ ձեռք են բերում լեզվական հմտություններ շփման միջոցով դեռևս վաղ մանկությունից, և երեխաները սովորաբար սահուն խոսում են մոտ երեք տարեկանից: Լեզվի օգտագործումը խորապես արմատացած է մարդկային մշակույթի մեջ: Հետևաբար՝ բացի հաղորդակցության մեջ կիրառվելուց լեզուն ունի նաև սոցիալական և մշակութային կիրառություններ, ինչպիսիք են, օրինակ՝ խմբային ինքնության արտահայտում, սոցիալական շերտավորում, ինչպես նաև սոցիալական կրթություն և ժամանց:
Լեզուները առաջանում և ձևափոխվում են ժամանակի ընթացքում, և նրանց էվոլյուցիայի պատմությունը կարելի է վերականգնել ժամանակակից լեզուներ համեմատելով՝ որոշելու, թե ինչ բնորոշ հատկանիշներ պետք է ունեցած լինեն նրանց նախնական տարբերակները, որպեսզի կարողանանք հասկանալ, թե հետագայում զարգացման ինչ փուլեր են սպասվում: Լեզուների խումբը, որը առաջանում է ինչ-որ նախնական լեզվից, կոչվում է լեզվաընտանիք: Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենատարածվածն է, և իր մեջ ներառում է լեզուների հետևյալ բազմազանությունը՝ անգլերեն, ռուսերեն և հինդի, չին-տիբեթական լեզվաընտանիքը ներառում է մանդարին և այլ չինական լեզուներ և տիբեթերեն, աֆրասիական լեզվաընտանիքը ներառում է արաբերեն, սոմալերեն և եբրայերեն, Նիգեր-Կոնգոյի լեզուները ներառում են սվահիլի, զուլու և Աֆրիկայում խոսվող հարյուրավոր լեզուներ, մալայա-պոլինեզյան լեզուները ներառում են ինդոնեզերեն, մալայերեն, թագալերեն և խաղաղօվկիանոսյան տարածքում խոսվող հարյուրավոր լեզուներ: Դրավիդյան լեզվաընտանիքը, որով հիմնականում խոսում են Հնդկաստանի հարվային հատվածներում, ներառում է թամիլերեն, թելուգու և կաննադա լեզուները: Ակադեմիական կոնսենսուսի համաձայն քսանմեկերորդ դարասկզբում խոսվող լեզուների հիսունից ութսուն տոկոսը հավանաբար կվերանան մինչև 2100 թվականը: