Մասնակից:Mara1972/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկա, պետություն տեղակայված արևմտյան կիսագնդում,Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Հյուսիսում Մեքսիկան սահմանակից է ԱՄՆ-ի հետ (անմիջապես Կալիֆոռնիա, Արիզոնա, Նյու-Մեքսիկո և Տեխաս նահանգների հետ), սահմանների երկարությունը 3141 կմ։ Սյուդադ-Խուարես քաղաքից արևմուտք մինչև Մեքսիկական ծովածոցի սահմանը անցնում է Ռիո-Գրանդե գալարուն գետով։ Մի քանի բնական և ձեռակերտ նշագծեր որոշում են ԱՄՆ-ի սահմանը դեպի արևմուտք՝ Սյուդադ-Խուարեսից մինչև Խաղաղ օվկիանոս։
Արևմուտքից և հարավից Մեքսիկայի ափերը ողողում է Խաղաղ օվկիանոսը, իսկ արևելքից՝ Մեքսիկական ծովածոցը և Կարիբյան ծովը։ Հարավ արևելքում Մեքսիկան սահմանակցում է Գվատեմալային (871կմ) և Բելիզին (251կմ): Մեքսիկան համարվում է Լատինական Ամերիկայի հյուսիսային մասը և ամենախիտ բնակեցված իսպանալեզու պետությունը։
Գործնականորեն Մեքսիկայի ողջ տարածքը գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա, միայն Կալիֆոռնիա թերակղզին գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Կոկոսի սալերի վրա։ Ֆիզիկական աշխարհագրության տեսանկյունից, տարածքը Տուանտեպեկ պարանոցից արևելք, որը կազմում է երկրի տարածքի 12,1%- ը և կազմված է հինգ մեքսիկական նահանգներից՝ Կամպեչե, Չիապաս, Տաբասկո, Կինտանա- Ռոո և Յուկատան, տեղակայված է Կենտրոնական Ամերիկայում։ Երկրաբանական կառուցվածքի տեսանկյունից, Տրանս-մեքսիկական հրաբխային գոտին առանձնացնում է երկրի հյուսիսային շրջանները։
Մեքսիկայի ընդհանուր տարածքը 1972550 կմ² է, այդ թվում մոտավորապես 6 հազ․ կմ² կղզիներ Խաղաղ օվկիանոսում՝ Գվադալուպե կղզին և Ռեվիլյա-Խիխեդո արշիպելագը Կալիֆոռնիական և Մեքսիկական ծոցերում, Կարիբյան ծովում։ Տարածքով Մեքսիկան աշխարհում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Մեքսիկայի ամենաբարձր կետը Օրիսաբա ստրատոհրաբուխն է՝ 5675 մ բարձրությամբ։
Մեքսիկայի ծովափնյա եզրագիծը կազմում է 9330 կմ՝ 7338 կմ խաղաղօվկիանոսյան կողմից և 2805 կմ-ը՝ատլանտյան։Մեքսիկայի բացառիկ տնտեսական գոտին,որը ձգվում է 370 կմ երկու ծովափերից , զբաղեցնում է 2,7մլն․ կմ² տարածք։Մեքսիկական ցամաքի լայնությունը փոքրանում է ԱՄՆ-ի հարավային սահմանից շարժվելով, իսկ հետո թեքվում է հյուսիսից ՝ 500 կիլոմետրանոց Յուկատան թերակղզու տեսքով այնպես, որ Յուկատան նահանգի մայրաքաղաք Մերիդան հայտնվում է Մեխիկոյից հյուսիս կամ Գվադելախարա։