Մասնակից:Sofia Keropian/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մաքրել լոգարաններն ու զուգարանները հաճախ; առանձնահատուկ ուշադրություն դարձրեք զուգարանի նստատեղերին և ծորակներին:
Ամեոբիազը, նաև կոչվում է ամեոբային դիզենթերիա, ինֆեկցիա է որի հարուցիչն է հանդիսանում էնթամեոբա խմբի ցանկացած ամեոբան [1]։ Ամենատարածված ախտանիշների հարուցիչն է՝ էնթամեոբա հիստոլիտիկա-ն Entamoeba histolytica [1]։ Ամեոմիազի ախտանիշները կարող են լինել սուր, ոչ սուր կամ բացակա [1]։ Ախտանիշները ներարում են՝ որովայինի ցավեր, փորլուծություն կամ արյունային փորլուծություն [1]։ Բարդություններից են՝ հաստ աղիքի բորբոքում և խոցոտում հյուսվածքների քայքայումով կամ թափածակմամբ, որը պատճառ է հանդիսանում որովայնամզի բորբոքումի առաջացման [1]։ Վարակված մարդիկ կարող են ձեռք բերել սակավարյունություն արյան կորուստի շնորհիվ [1]։
Ամեոբիազի ցիստերը մոտավորապես մեկ ամիս հողում կամ մինջև 45 րոպե եղունգների տակ կարող են գոյատևել [1]։ Աղիքային պատերի մեջ ներթափանցվելու դեպքում առաջանում է արյունային փորլուծություն [1]։ Եթե մակաբույծը անցնում է արյան հոսք ապա տարածվում է ամբողջ մարմնով և հատկապես լյարդում՝ առաջացնելով ամեոբային լյարդի թարախակություն (աբսցեսներ) [1]։ Լյարդի աբսցեսները կարող են լինել առանց նախնական փորլուծությունների [1]։ Ախտորոշումը կատարվում է կղանքի հետազոտմամբ մանրադիտակի օգնությամբ, բայց չի կարող հուսալիորեն բացառել վարակը կամ առանձնացնել առանձնահատուկ տեսակների միջև [1]։ Սպիտակ արյան բջիջների քանակի ավելացումը կարող է լինել ծանր դեպքերում [1]։ Ամենա ճշգրիտ հետազոտման միջոցը արյան մեջ հատուկ հակամարմիններ գտնելն է, բայց բուժումից հետո այն կարող է մնալ դրական [1]։ Բակտերիալ կոլիտը կարող է առաջացնել նման ախտանիշներ [1]։
Ամեոբիազի կանխարգելումը կատարվում է սանիտարական բարելավման միջոցով, ներառյալ՝ սնունդն ու ջուրը հեռացնել կեղտից [1]։ Պատվաստանյութ չկա [1]։ Բուժման երկու տարբերակ կա՝ կախված վարակի գտնվելու վայրից [1]։ Հյուսվածքներում ամեոբիազը բուժվում է կամ մետրոնիդազոլ-ի, տինիդազոլ-ի, նիտազոքսանիդ-ի, Դիհիդրոէմետին-ի կամ քլորոքին-ի հետ, մինչդեռ լուսանցքային (լումինալ) վարակը բուժվում է դիլոքսանիդ ֆուրոատ-ի կամ յոդոկինոլին-ով [1]։ Հիվանդության բոլոր փուլերի դեմ արդյունավետ բուժում ստանալու համար կարող է պահանջվել դեղամիջոցների համադրությունը [1]։ Ինֆեկցիաները առանց ախտանիշների չեն պահանջում բուժում, բայց վարակված անձինք կարող են մակաբույծը տարածել ուրիշներին, և այդ դեպքում պետք է բուժում ստանան [1]։ էնթամեոբա հիստոլիտիկա-ից բացի այլ էնթամեոբա վարակների բուժումն անհրաժեշտ չէ [1]։
Ամեոբիազը ներկա է ամբողջ աշխարհում [2], չնայած դեպքերի մեծ մասը տեղի են ունենում զարգացող երկրներում [3]։ Մոտ 480 միլիոն մարդ վարակված է ամոեբիասով, և դա հանգեցնում է տարեկան 40,000-110,000 մարդու մահվան [1]։ Վարակների մեծ մասը այժմ հավատում են Էնթամեոբա դիսպար-ի (E. dispar) պատճառով է [1]։ Է․ դիսպար-ը ավելի տարածված է որոշակի տարածքներում, և սիմպտոմատիկ դեպքերը կարող են ավելի քիչ տարածված լինել, քան նախկինում հաղորդված տեղեկություններում [1]։ Ամեոբիազի առաջին դեպքը փաստագրվել է 1875-ին, իսկ 1891-ին հիվանդությունը նկարագրվել է մանրամասնորեն, արդյունքում ստացված տերմիններ են՝ ամեոբիկ դիզենտերիա-ն և լյարդի ամեոբիկ աբսցես-ը [1]։ 1913 թ.-ին Ֆիլիպիններից ստացված ապացույցներով պարզվեց, որ կամավորների Է․ հիստոլիտիկա-ի ցիստերը կուլ տալուց հետո նրանց մոտ առաջացել է հիվանդությունը [1]։