Մասնակից:Soghomon Matevosyan/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Նեսվիժի ամրոց (բելառուս․՝ Нясві́жскі замак), ամրոց-պալատական համալիր, որը գտնվում է Բելառուսի Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Հիմնադրվել է 1583 թվականին իշխան Ռաձիվիլ Սիրոտկայի կողմից: Նախկինում այդ վայրում եղել է փայտե ամրոց (1533 թվական): Ներկայիս ամրոցի շինարարությանը մասնակցել է իտալացի ճարտարապետ Ջովաննի Բերնարդոնին[1]։ 16-ից 20-րդ դարերում Ռաձիվիլ իշխանների նստավայրն էր։ Կազմված է դղյակից, պաշտպանական կառույցներից և այգուց։
Soghomon Matevosyan/Ավազարկղ5 բելառուս․՝ Нясві́жскі замак | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | Եվրոպա |
Հասցե | Նեսվիժ քաղաք |
Վարչական միավոր | Մինսկի մարզ |
Գտնվում է ափին | Ուշա գետի ափին |
Երկիր | Բելառուս |
Կառուցված | 17․05․1583 թվական |
Ճարտարապետ | Ջովաննի Մարիա Բերնարդոնի |
Պատվիրող | Նիկոլայ Քրիստափոր Սիրոտկա Ռաձիվիլ |
Շինանյութ | սրբատաշ քար |
Niasviž Castle Complex Վիքիպահեստում |
Նեսվիժի ամրոցը Բելառուսի բաստիոնատիպ պաշտպանողական ամրոցների նախատիպն է: Կառուցման պահին այն համարվել է ամենահզորներից մեկն ու այդ տիպի կառույցների մեջ առաջադեմը։ Ունեցել է հրետանային ու այլ տեսակի զենք-զինամթերքի հսկայական զինանոց[2]՝ մի քանի դար շարունակ պահպանելով իր ռազմավարական նշանակությունը։ Ռաձիվիլների մասնավոր բանակի կենտրոնակայանն էր[3]։
Ամրոցի ճարտարապետական հորինվածքի և կառուցվածքի մեջ նկատելի է ընդհանուր համաչափություն: 18-րդ դարում զգալիորեն վերակառուցվել է համալիրի կենտրոնական շինությունը, որն առանձնանում է իր ճարտարապետական և գեղարվեստական լուծումներով: Որմնասյուները, ռելիեֆի դեկորացիաները, քանդակագործական զարդանախշերը շինության ճակատային մասին հաղորդում են պլաստիկություն, իսկ ճակտոնի հարուստ դեկորները` շքեղություն և հանդիսավորություն:
Կենտրոնական շինության ետնմասում կա պատշգամբով երկհարկանի կառույց, որի երկու անկյուններում աշտարակներ են։ Երկրորդ հարկի արևելյան ութանկյուն աշտարակի վրա իշխանի մատուռն է, որը ծածկված էր դեկորատիվ փոքրիկ գմբեթով:
Ամրոցի մուտքի կամարակապ աշտարակը կառուցված է կամրջի մոտ՝ բելառուսական ճարտարապետությանը բնորոշ մուտքի դարպասների ոճով: Կամարը վերածվում է թունելի, որը հատվում է հողապատնեշին և դուրս է գալիս կենտրոնական մասնաշենքի դիմացի բակը:
Պալատն ունի տարբեր չափերի աշտարակներով կառուցված շինություն է[4]։
Մի շարք վերակառուցումներից հետո միջնադարյան դղյակը ստացել է ընդարձակ բակով պալատական համալիրի տեսք: Այն կրում է ճարտարապետական տարբեր ոճերի համադրություն[3]:
Ներկայումս Նեսվիժի ամրոցի ճարտարապետական համալիրը պատմամշակութային թանգարան-արգելոց է: 2005 թվականին Ֆարնիի եկեղեցու հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: