Մասնակից:Tatevvv/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաղապար:Short description Կաղապար:Use mdy dates Կաղապար:Use American English
Բենյամին Լինքոլն | |
---|---|
Ծննդավայր | Հինգհեմ, Մասաչուսեթս, Բրիտանական Ամերիկա |
Կոչում | սպա |
Պաշտոն | Բոստոնի նավահանգստի առաջին հարկահավաք |
Կաղապար:Infobox officeholder
Բենյամին Լինքոլն (Հունվարի 24, 1733 (Հունվարի 13, 1733)[1] – Մայիսի 9, 1810)՝ ամերիկացի սպա, Հյուսիսային Ամերիկայում անկախության պատերազմի ժամանակ գեներալ-մայոր Եվրոպական բանակում։ Պատերազմի ընթացքում իր ներդրումն ունեցավ երեք գլխավոր կապիտուլյացիաներում․ Սարատոգայի ճակատամարտին իր մասնակցությունը (որից անմիջապես հետո վիրավորվեց) նպաստեց Ջոն Բըրգոյնի հանձմանը Բրիտանական բանակին, վերահսկեց ամերիկյան ամենամեծ պատերազմական կապիտուլյացիան 1780 թվականին Չարլսթոնի պաշարման ժամանակ և, որպես Ջորջ Վաշինգտոնի երկրորդ հրամանատար, պաշտոնապես ընդունեց բրիտանական կապիտուլյացիան Յորքթաունում։
1781-1783 թվականներին՝ Միացյալ Նահանգների առաջին ռազմական քարտուղար: Դեռ ռազմական քարտուղար՝ Լինքոլնը դարձավ Մասսաչուսեթս նահանգի Ցինցինատի հասարակության անդամ և 1783 թվականի հունիսի 9-ին ընտրվեց որպես Մասսաչուսեթսի հասարակության առաջին նախագահ։ Պատերազմից հետո, իր հայրենի Մասաչուսեթսում ակտիվ լինելով քաղաքականության մեջ մի քանի անգամ առաջադրվեց որպես փոխմարզպետ, բայց ընտրվեց միայն մեկ անգամ։ 1787 թվականին Լինքոլնն առաջնորդեց աշխարհազորայինների բանակ (Մասաչուսեթսի վաճառականների կողմից մասնավոր կերպով ֆինանսավորված) Շեյսի ապստամբության ճնշման ժամանակ։ Միացյյալ Նահանգների Նոր Սահմանադրության ուժեղ ջատագովն էր։ Կյանքի վերջին տարիների ընթացքում՝ Բոստոնի նավահանգստի քաղաքականապես ակտիվ մաքսային հարկահավաք։ Չկա տեղեկություն, որ կապ է ունեցել Աբրահամ Լինքոլնի հետ։