Մարկ Սփից
From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Էնդրյու Սփից (անգլ.՝ Mark Andrew Spitz, փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2][3][…], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հրեական ծագմամբ ամերիկացի լողորդ մարզիկ, օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն։ Ամենահաջողակ մարզիկն է եղել 1972 թվականին Մյունխենում կայացած ամառային օլիմպիական խաղերում, որտեղ արժանացել է յոթ ոսկե մեդալի, ընդ որում՝ այդ մեդալներից յուրաքանչյուրը ձեռք է բերել համաշխարհային ռեկորդ սահմանելով։ Ռեկորդային ցուցանիշ էր նաև մեկ օլիմպիադայում յոթ ոսկե մեդալի նվաճումը, որը չգերազանցված մնաց 36 տարի՝ մինչև 2008 թվականի պեկինյան օլիմպիադան, որտեղ մեկ այլ ամերիկացի լողորդ՝ Մայքլ Ֆելփսը կարողացավ նվաճել ութ ոսկե մեդալ։
Մարկ Սփից | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Mark Andrew Spitz |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Mark Spitz |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 10, 1950(1950-02-10)[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ակումբ՝ | Indiana Hoosiers? և Santa Clara Swim Club? |
1,83 մետր | |
Երկու օլիմպիադաներում (1968 և 1972 թվականների) միասին վերցրած՝ Սփիցը նաճել է ինը ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ։ Բացի այդ, նրա մարզական ավարում տեղ են գրավել համաամերիկյան խաղերի հինգ, սիրողական աթլետիկայի միության (Amateur Athletic Union, AAU) մրցումների 31, National Collegiate Athletic Association-ի (NCAA) առաջնությունների ութ, 1965 և 1969 թվականների Մաքաբիական խաղերի տասը ոսկե պարգևներ։ Մարզական իր կարիերայի ընթացքում Սփիցը սահմանել է 35 համաշխարհային ռեկորդ, որոնցից երկուսը հաշվի չեն առնվել մարզումների ժամանակ սահմանված լինելու պատճառով[4][5]։ Swimming World Magazine ամսագիրը 1969, 1971 և 1972 թվականներին նրան հռչակել է աշխարհի լավագույն լողորդ։