Մարտի 1-ի իրադարձություններ
From Wikipedia, the free encyclopedia
Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, մի շարք հակակառավարական անկարգություններ Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Անկարգություններ տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում և կազմակերպվեցին նախագահի թեկնածու և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ընդդիմության այլ առաջնորդների կողմից՝ իշխանության բռնի զավթման նպատակով։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ)[1][2] և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[1]։ Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն[3]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարտի 1-ի իրադարձություններ | |||
---|---|---|---|
Լուսանկարում ձախից աջ և վերևից ներքև պատկերված են 2008 թվականի փետրվարի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակում ցուցարարների կողմից տեղադրված վրանները, Ազատության հրապարակը, որտեղ տեղակայվել էին ոստիկանական ուժերը։ | |||
Ամսաթիվ | 2008, փետրվարի 20 - մարտի 2 (11 օր) | ||
Վայր | Երևան, Հայաստան | ||
Պատճառ | Սերժ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի նախագահ | ||
Նպատակ | Հեղաշրջում/իշխանափոխություն | ||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
|
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին։