Մեծ փախուստ (ֆիլմ, 1963)
From Wikipedia, the free encyclopedia
«Մեծ փախուստ» (անգլ.՝ The Great Escape), 1963 թվականին նկարահանված ամերիկյան պատմական դրամա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սթիվ Մակքուինը, Ջեյմս Գարները և Ռիչարդ Աթենբորոն։ Ֆիլմում նկարագրվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բրիտանական համագործակցության սպաների փախուստը ռազմագերիների ճամբարներից։
Մեծ փախուստ անգլ.՝ The Great Escape | |
---|---|
Ֆիլմի պաստառներից | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Արկածային դրամա պատմական ռազմական |
Թեմա | փախուստ |
Հիմք | Մեծ Փախուստ |
Թվական | 1963 |
Պրեմիերա | Հունիսի 20, 1963 |
Լեզու | Անգլերեն Գերմաներեն Ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ջոն Սթարջես |
Պրոդյուսեր | Ջոն Սթարջես Ջեյմս Կլավել |
Սցենարի հեղինակ | Փոլ Բրիքհիլ (վեպ) Ջեյմս Կլավել Ուիլիամ Բարնեթ Ուոլթեր Նյուման |
Դերակատարներ | Սթիվ Մակքուին Ջեյմս Գարներ Ռիչարդ Աթենբորո Ջեյմս Դոնալդ Չարլզ Բրոնսոն Դոնալդ Փլիզենս Ջեյմս Կոբուրն Դեյվիդ Մակկալում |
Օպերատոր | Դենիել Ֆեփ Ուոլթեր Ռիմլ |
Երաժշտություն | Էլմեր Բեռնստայն |
Մոնտաժ | Ֆերիս Ուեբստեր |
Պատմվածքի վայր | Գերմանիա |
Նկարահանման վայր | Գրոսսհեսսոլոհե |
Կինոընկերություն | United Artists Mirisch Company |
Տևողություն | 165 րոպե |
Բյուջե | 3 800 000 $ |
Շահույթ | 11 744 471 $ |
MPAA վարկանիշ | |
The Great Escape (film) Վիքիպահեստում |
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ավստրալիացի ռազմական օդաչու և նախկին ռազմագերի Փոլ Բրիքհիլի՝ 1950 թվականին հրատարակած համանուն վեպը, որը պատմում է Նացիստական Գերմանիայի Շագան քաղաքում (ներկայումս՝ Ժագան) գտնվող «Շտալագ լուֆթ III» ռազմագերիների ճամբարում իրականացված զանգվածային փախուստի մասին։
Ֆիլմի հերոսներն ստեղծված են իրական անձանց նախատիպով, իսկ որոշ դեպքերում՝ մի քանիսի հավաքական կերպարներն են։ Այնուամենայնիվ, որոշ դեպքեր ֆիլմում փոփոխված են։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1963 թվականի հունիսի 20-ին՝ Լոնդոնի «Օդեոն Լեյքաստեր սքուեր» կինոթատրոնում[1]։
Առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի՝ «լավագույն մոնտաժի» անվանակարգում, ինչպես նաև Ոսկե գլոբուսի՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում[2]։