Միլանի նորաձևության շաբաթ
From Wikipedia, the free encyclopedia
Միլանի նորաձևության շաբաթ, «Մեծ քառյակի» (Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ) նորաձևության երրորդ ցուցադրությունն է։ Միլանյան նորաձևության շաբաթը, ինչպես և ողջ Իտալիան, հռչակված է իր հարստությամբ և շքեղությամբ։ Միջոցառումը տեղի է ունենում Իտալիայի Ազգային նորաձևության պալատի ղեկավարությամբ. կանանց հավաքածուն ներկայացվում է փետրվարին և սեպտեմբերին, իսկ տղամարդկանցը՝ հունվարին և հունիսին։
Արագ փաստեր Միլանի նորաձևության շաբաթ, Տեսակ ...
Միլանի նորաձևության շաբաթ | |
---|---|
Տեսակ | նորաձևության շաբաթ |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1958 |
Կայք | cameramoda.it(իտալ.) և cameramoda.it/en(անգլ.) |
Փակել
Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունների մասնակիցների 85 %-ը իտալական բրենդներն են։ Միջոցառման եկամուտը կազմում է քաղաքի ՀՆԱ-ի 27 %-ը[1]։
Նորաձևության շաբաթը երիտասարդ դիզայներների համար (N-U-D-E New Upcoming Designers, Next generation) կարիերայի հաջողակ սկիզբ է։