Միշել Բաչելետ
From Wikipedia, the free encyclopedia
Վերոնիկա Միշել Բաչելետ Ջերիա[19] (իսպ.՝ Verónica Michelle Bachelet Jeria [[Միջազգային հնչյունական այբուբեն|[beˈɾonika miˈtʃel batʃeˈle ˈxeɾja], սեպտեմբերի 29, 1951(1951-09-29)[1][2][3][…], Լա Քիստերնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի]], չիլիացի պետական քաղաքական և ռազմական գործիչ, Չիլիի Սոցիալիստական կուսակցության անդամ, Երկրի նախագահ 2006 թվականի մարտի 11-ից մինչև 2010 թվականի մարտի 11-ը և 2014 թվականի մարտի 11-ից մինչև 2018 թվականի մարտի 11-ը, Չիլիի պատմության մեջ առաջին կին նախագահը։ Վերոնիկա Բաչելետը մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ և համաճարակաբան է։
2005 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում Բաչելետը հավաքել է ձայների 45,95%-ը և անցել երկրորդ փուլ։ 2006 թվականի հունվարի 15-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը պահպանողական դաշինքի թեկնածուն, «Ազգային նորացում» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սեբաստիան Պինյերան էր, Բաչելետը ստացել է ձայների 53,5%-ը և դարձել Չիլիի և Հարավային Ամերիկայի առաջին կին նախագահը։ Միշել Բաչելետի երդմնակալությունը տեղի է ունեցել 2006 թվականի մարտի 11-ին։ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո 2010 թվականին նա նշանակվել է ՄԱԿ-ի նորաստեղծ Գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության առաջին գործադիր տնօրենը[20]։
2013 թվականի դեկտեմբերի 15-ին նա կրկին հաղթել է Չիլիի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների ավելի քան 62%-ը։ Երդմնակալությունը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 11-ին[21]։
2018 թվականի մարտի 11-ին՝ նախագահի պաշտոնի ժամկետի ավարտից հետո նախագահ է դարձել Սեբաստիան Պինյերան։
2018 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Բաչելետին նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնում[22][23]։