Միջազգային քրեական դատարան
Մշտական միջազգային քրեական դատարան / From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային քրեական դատարան (անգլ.՝ International Criminal Court, ICC կամ ICCt; ֆր.՝ Cour pénale internationale; կրճատ՝ ՄՔԴ), քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմին, որի իրավասության մեջ են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Հիմնվել է հռոմեական ստատուտի հիման վրա, որն ընդունվել է 1998 թվականին։ Պաշտոնապես իր աշխատանքը սկսել է 2002 թվականի հուլիսի 1-ից։
Միջազգային քրեական դատարան անգլ.՝ International Criminal Court[1] և ֆր.՝ Cour pénale internationale[2] | |
---|---|
Տեսակ | |
Տեսակ | Միջազգային դատական մարմիններ և միջկառավարական կազմակերպություն |
Պատմություն | |
Հիմնադրված | հուլիսի 1, 2002[3] |
President of the International Criminal Court? | Tomoko Akane?[4] |
icc-cpi.int(անգլ.) և icc-cpi.int/fr(ֆր.) |
Ի տարբերություն այլ միջազգային հատուկ (ad hoc) և խառը քրեական դատարանների, ՄՔԴ-ն մշտական հաստատություն է։ Նրա իրավասության մեջ են մտնում այն հանցագործությունները, որոնք կատարվել են հռոմեական ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո։
Գտնվելու վայրը Հաագան է, սակայն դատարանի ցանկությամբ նիստերը կարող են անցկացվել ցանկացած այլ վայրում։ Միջազգային քրեական դատարանը չպետք է շփոթել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի հետ, սակայն այլ իրավասություն ունի։ ՄՔԴ-ն չի մտնում Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կառույցների մեջ, թեև կարող է գործեր հարուցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացմամբ։