Յուհան Լիիվ
էստոնացի բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Յուհան Լիիվ (էստ․՝ Juhan Liiv, ապրիլի 30, 1864(1864-04-30)[1][2][3], Ալացկիվի, Ալացկիվի (Էստոնիայի շրջան), Տարտումաա, Էստոնիա[4] - դեկտեմբերի 1, 1913(1913-12-01)[1][2][3], Կոոսա, Վառա, Տարտումաա, Էստոնիա), էստոնացի գրող։ Նրան համբավ են բերել «Տասը պատմվածք» (1893) ժողովածուն, «Կյակիմյաեի կկուն» (1893), «Ծածկ» (1894) և «Կախարդի աղջիկը» (1895) վիպակները։ Այս ստեղծագործություններում Լիիվը հանդես է եկել որպես էստոնական քննադատական ռեալիզմի հիմնադիր։ 1909 թվականին լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» գիրքը, 1910 թվականին՝ «Կյանքի խորքից» մանրապատումները։ Լիիվի բանաստեղծական տաղանդն ըստ արժանվույն գնահատվել է նրա մահից հետո։
Յուհան Լիիվ էստ․՝ Juhan Liiv | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1864(1864-04-30)[1][2][3] |
Ծննդավայր | Ալացկիվի, Ալացկիվի (Էստոնիայի շրջան), Տարտումաա, Էստոնիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1913(1913-12-01)[1][2][3] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Կոոսա, Վառա, Տարտումաա, Էստոնիա |
Գերեզման | Ալացկիվի[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Poems? |
Juhan Liiv Վիքիպահեստում |
1999 թվականին անցկացված առցանց քվեարկության արդյունքում Յուհան Լիիվն ընդգրկվել է «20-րդ դարի Էստոնիայի մեծագույն գործիչները» ցանկում[6]։