Նալիբոկյան թավուտ
From Wikipedia, the free encyclopedia
Նալիբոկյան թավուտ, Նալիբոկյան անտառ (բելառուս․՝ Налібоцкая пушча), Բելառուսի ամենաընդարձակ անտառային զանգվածը։ Գտնվում է Նեման գետի աջ վտակներ Բերեզինայի և Ուսայի ավազանում[2]։ Զբաղեցրած մակերեսի չափերը տատանվում են 1400 քառակուսի կիլոմետրից մինչև 2400 կմ², իսկ հարակից տարածքների հաշվառմամբ՝ շատ ավելին[3]։ Մեր օրերում թավուտը բաժանված է Մինսկի մարզի Վոլոժինսկի ու Ստոլբցովսկի շրջանների և Գրոդնոյի մարզի Նովոգրուդսկի, Կորելիչսկի ու Իվևսկի շրջանների միջև։ Դա Բելառուսի յուրօրինակ պատմամշակութային տարածաշրջաններից է, որտեղ միահյուսվել են սլավոնական, բալթիական, եվրոպական ավանդույթները։ 2009 թվականից սկսած՝ ամեն տարի թավուտում անց են կացվում մարաթոնյան վազքի մրցումներ (մարաթոն «Նալիբոկի»)[4]։
Արագ փաստեր Նալիբոկյան թավուտ, Տեսակ ...
Նալիբոկյան թավուտ | |
---|---|
Տեսարան Նալիբոկյան թավուտից | |
Տեսակ | old-growth forest? և անտառ |
Երկիր | Բելառուս |
Վարչատարածք | Գրոդնոյի մարզ |
ԲԾՄ | 151 մետր[1] |
Մակերես | 190 000 ± 50 000 հեկտար |
Ձևավորում | 10-րդ դար |
Փակել