Նամպո
From Wikipedia, the free encyclopedia
Նամպո (կոր.՝ 남포, 南浦), Փհենյան Նամդո նահանգի նավահանգստային քաղաք, ԿԺԴՀ։ Փհենյանի նավահանգիստը Դեղին ծովում։ Նամպոն եղել է անմիջական հպատակության քաղաք (Չիկխալսի, կորեերեն՝ 직할시) 1980-2004 թվականներին, սակայն այժմ այն հանդիսանում է Փհենյան-Նամդո նահանգի մաս։ Քաղաքը գտնվում է Փհենյանից հարավ-արևմուտք 50 կմ հեռավորության վրա՝ Տեդոնգան գետի բերանում։ Քաղաքում զարգացած արդյունաբերություն կա, որը ստեղծվել է պետական զգալի ներդրումների շնորհիվ։ Նամպոն ԿԺԴՀ-ի նավաշինության արդյունաբերության կենտրոնն է։