Նեկրոպոլ
From Wikipedia, the free encyclopedia
Նեկրոպոլ, (բառացի «մեռյալների քաղաք», հին հունարեն՝ νεκρός մահացած, πόλις քաղաք), հին աշխարհի գերեզմանների համալիր, մեծ գերեզմանատուն (ստորգենյա սրահ, դամբաաններ, խցեր), տեղակայված հնագույն քաղաքների ծայրամասերում (Եգիպտոս, Փոքր Ասիա, Էտրուրիա), դամբարաններով և տապանաքարերով։ Օրինակ Դիպիլոնյան նեկրոպոլը հնագույն Աթենքում, Հին Եգիպտոսում Թեբե քաղաքի նեկրոպոլը փարավոնների և նշանավոր մարդկանց գերեզմաններով, և շատ այլ շինություններ։ Նեկրոպոլը սովորաբար անվանել են դամբարանադաշտ կամ էլ մեծ քանակով հուղարկավորության վայր։
Էտրուսկների նեկրոպոլը մասշտաբներով հիշեցնում է Արևելյան երկրների ժայռային գերեզմաններ[en] և ունի համանմանը հին Հունական և Հին հռոմեական ճարտարապետության մեջ։ Ազնվականությունը Նիկրոպոլերը կառուցում էր պալատների տեսքով իրենց հանդերձյալ կյանքը ապահովելու համար, որոնք նախագծով նման էին բնակելի տների։ Դամբարանները զարդարվում էին որմնաքարերով և լցվում էին թանկարժեք կահ-կարասիով[1]։Հռոմեացիները նեկրոպոլը հաճախ տեղակայում էին ճանապարհների երկայնքով ապրողներին հիշեցնելու իրենց նախնիների սխրանքների մասին (ավելի շատ հայտնի են Ապիյան ճանապարհի երկայնքով ձգված Հռոմի կատակոմբները։
Հին Եգիպտական մահվան աստված Անուբիսը նույնպես թաղված է նեկրոպոլում։