Նույնասեռ ամուսնություն
Ամուսնություն նույն սեռի անձանց միջև / From Wikipedia, the free encyclopedia
Նույնասեռ ամուսնություն, ամուսնությունն է նույն սեռն ունեցող մարդկանց միջև։ Ինչպես տարասեռական մարդիկ, նույնասեռական և երկսեռական մարդիկ ևս մտնելով նման միության մեջ ստանում են մի շարք իրավունքներ ու պարտականություններ միմյանց հանդեպ։ Նույն սեռի երկու մարդու միջև ամուսնության հնարավորության գաղափարը Արևմտյան աշխարհի հասարակության մեջ սկսեց լայնորեն քննարկվել 20-րդ դարի երկրորդ կեսին ՝ միասեռական մարդկանց նկատմամբ վերաբերմունքի ազատականացման ֆոնին, չնայած նրան, որ նման հարաբերությունները ավելի երկար պատմություն ունեն։ Քննարկումները նույն սեռի զույգերի ամուսնության վերաբերյալ դեռևս սուր են։