Նևիլի խաչի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Նեվիլի խաչի ճակատամարտ, 1346 թվականի հոկտեմբերի 17-ին շոտլանդական անկախության երկրորդ պատերազմի ընթացքում Անգլիայի Դարհեմ կոմսությունից կես մղոն (800 մ․) դեպի արևմուտք տեղի ունեցած ճակատամարտ։ Դավիդ II-ի կողմից գլխավորված 12,000-անոց շոտլանդական բանակը ծանր կորուստներով պարտություն է կրել մոտավորապես 6,000–7,000 մարդուց բաղկացած անգլիական բանակից, որը գլխավորում էր լորդ Ռալֆ Նեվիլը։ Ճակատամարտն անունը ստացել է անգլո-սաքսոնական քարե խաչից, որը շոտլանդացիները տեղադրել էին իրենց հանգրվանած բլրի վրա․ հաղթանակից հետո Նեվիլը նոր խաչ է կանգնեցրել՝ ի հիշատակ այդ օրվա։
Թվական | հոկտեմբերի 17, 1346 |
---|---|
Մասն է | Հարյուրամյա պատերազմ և Second War of Scottish Independence? |
Վայր | Նևիլի խաչ |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ճակատամարտը հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից Ֆրանսիա ներխուժման արդյունքն էր։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կոչով դիմել էր շոտլանդացիներին, որպեսզի վերջիններս կատարեն Հին համաձայնագրի շրջանակներում իրենց պարտավորվածությունն ու ներխուժեն Անգլիա։ Դավիդ II-ը ենթարկվել է ու հյուսիսային Անգլիայի մեծ մասն ավերելուց հետո հանկարծակիի եկել անգլիացի պաշտպանների կողմից։ Դրան հաջորդած ճակատամարտն ավարտվել է շոտլանդացիների ջախջախմամբ, իրենց թագավորի գերեվարմամբ ու առաջնորդների մեծամասնության մահով կամ գերությամբ։ Ստրատեգիապես անգլիացիները միջոցներ են խնայել Ֆրանսիայի դեմ պատերազմի համար, իսկ անգլիական սահմանային կոմսություններն ի վիճակի են եղել պաշտպանություն իրականացնել իրենց սեփական միջոցների հաշվին։ Շոտլանդաական թագավորի համար փրկագնի պահանջումը հանգեցրել է զինադադարի, որն էլ սահմանին խաղաղություն է ապահովել քառասուն տարի։