Ուիլյամ Ֆորդ Գիբսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ֆորդ Գիբսոն (անգլ.՝ William Ford Gibson, մարտի 17, 1948(1948-03-17)[1][2][3][…], Conway, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4]), ամերիկա-կանադացի ֆանտաստ գրող։ 1967 թվականից բնակվում է Կանադայում և ունի երկքաղաքացիություն։ Նա համարվում է կիբերփանկ ոճի հիմնադիրը, որը սահմանել է 1980-ականների գրականության ժանրային դեմքը։ Նրա «Կիբեր տարածություն» («Նեյրոմանթ», «Կոմս զրո», «Մոնա Լիզա Օվերդրայվ») եռագրությունը գրավել է միլիոնավոր ընթերցողների։ Գիբսոնը որոշ գործեր համահեղինակել է Բրյուս Ստերլինգի հետ։ Գիբսոնի արձակ գործերն ունեն ընդգծված սոցիալ-հոգեբանական և սոցիալ-փիլիսոփայական բնույթ, նա համարվում է ժամանակակից ամերիկյան գրականության լավագույն ոճաբաններից մեկը[9]։ Ուիլյամը «Հյուգո», «Նեբյուլա» և Ֆիլիպ Կ Դիկի մրցանակների դափնեկիր է։ Նա նաև «Ագրիպպայի» (Մահացածների գրքի) ստեղծողն է։
Ուիլյամ Ֆորդ Գիբսոն անգլ.՝ William Gibson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ William Ford Gibson |
Ծնվել է | մարտի 17, 1948(1948-03-17)[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Conway, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր և գործադիր պրոդյուսեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] և Կանադա[5] |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան (1977)[4] և Emerson Preparatory School? |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա, կիբեռպանկ, սթիմփանկ և պոստկիբեռպանկ |
Ուշագրավ աշխատանքներ | Neuromancer? |
Ստեղծագործությունների ցանկ | list of works of William Gibson? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | williamgibsonbooks.com |
William Gibson Վիքիպահեստում |