Պայուսակավոր սնկեր
From Wikipedia, the free encyclopedia
Պայուսակավոր սնկեր (լատին․՝ Ascomycota) կամ ասկոմիցետներ (հուն․՝ ἀσκός - պայուսակ), բարձրակարգ սնկերի դաս։ Վեգետատիվ մարմինը ներկայացված է ճյուղավորված բազմաբջիջ, հապլոիդ միցելիումեվ։ Կան ներկայացուցիչներ, որոնց թալոմը ներկայացված է կեղծ միցելիում առաջացնեղ միայնակ բողբոջող բջիջներից (խմորասնկեր)։
Պայուսակավոր սնկեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Ascomycota
Caval.-Sm., 1998
|
||||||
Հոմանիշներ | ||||||
|
||||||
Ենթաբաժիններ և դասեր | ||||||
| ||||||
|
Բջջաթաղանթը պարունակում է խիտին և գլյուկաններ։
Հայտնի է ավելի քան 30 հազար Հայաստանում՝ մոտ 800 տեսակ։ Պայուսակավոր սնկերի հիմնական հատկանիշը բազմացման յուրահատուկ օրգանների՝ պայուսակների առկայությունն է։ Տարածված են ամենուրեք։
Բնակվում են հողի և տարբեր օրգանական հիմնանյութերի վրա, մասնակցում բուսական և կենդանական մնացորդների քայքայմանը, սննդամթերքների, արդյունաբերական տարբեր նյութերի, սարքերի վրա առաջացնում են բորբոս։
Կան մակաբույծ տեսակներ, որոնք բույսերի, կենդանիների և մարդու վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ են։
Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, վիտամիններ, ալկալոիդներ, սպիտակուցներ և այլն։ Կան նաև ուտելի (մորխ, մորկեղ և այլն) տեսակներ։