Պարզ մեխանիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Պարզ մեխանիզմ, մեխանիկական հարմարանք, որն օգտագործվում է ուժի մոդուլի կամ ուղղության փոփոխության համար[2]։ Ընդհանուր առմամբ, դրանք կարող են սահմանվել որպես ամենապարզ գործիքները, որոնք օգտագործում են մեխանիկական շահումը (որը կոչվում է նաև լծակ)՝ ուժը մեծացնելու համար[3]։ Տերմինը սովորաբար վերաբերում է վեց դասական պարզ մեխանիզմներին, որոնք հայտնաբերվել են Վերածննդի գիտնականների կողմից[4][5][6].
Պարզ մեխանիզմները տալիս են մեխանիկական առավելություն, այսինքն՝ թույլ են տալիս մեծացել ազդեցությունը՝ մարմինը որոշակի հեռավորությամբ տեղափոխելու համար։ Հաշվի չառելով սահքի շփման ուժի վրա կորցվածը՝ բեռի վրա կատարվող աշխատանքը հավասար է ազդող ուժի կատարած աշխատանքին։ Մեխանիզմը կարող է մեծացնել ելքային ուժը՝ համամասնորեն նվազեցնելով այն հեռավորությունը, որով տեղափոխվում է բեռը։ Ելքային ուժի և կիրառված ուժի հարաբերակցությունը կոչվում է «մեխանիկական ուժի շահում»։ Այսինքն՝ նույն ուժը կիրառելով՝ կարելի է ավելի մեծ ուժ ստանալ կամ հեշտացնել աշխատանքը։ Պարզ մեխանիզմները հնարավորություն են տալիս բարձրացնել կամ տեղափոխելու մարմիններ, որոնք բարձրացնելը կամ տեղափոխելը դժվար կլիներ առանց դրանց կիրառման։ Պարզ մեխանիզմները կարող են օգտագործվել նաև շարժման արագության մեջ շահում ստանալու համար[7]։
Պարզ մեխանիզմները կարելի է դիտարկել որպես տարրեր, որոնցից կազմված են ավելի ու ավելի բարդ մեքենաներ (երբեմն կոչվում են «բաղադրյալ մեխանիզմներ»)[3][8][9][10]։ Օրինակ՝ հեծանիվի մեխանիզմում օգտագործվում են անիվներ, լծակներ և ճախարակներ[11][12]։ Բաղադրյալ մեխանիզմի մեխանիկական շահումը պարզապես այն կազմող ամենապարզ մեխանիզմների մեխանիկական շահումների համագումարն է։