Պել (շուն)
From Wikipedia, the free encyclopedia
Պել (հունիսի 4, 1940(1940-06-04) կամ հունիսի 8, 1940(1940-06-08)[1], Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - 1958), կոլլի ցեղատեսակի շուն, որն առաջիններից էր, որ հեռուստատեսությունում և կինոյում խաղացել է Լեսսիի դերը։ Պելը ծնվել է 1940 թվականին Կալիֆոռնիայում և դարձել է հոլիվուդյան կենդանի վարժեցնող Ռադ Ուեզերֆոքսի սեփականությունը։ 1943 թվականին ընտրվել է Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոստուդիայի «Լեսսին վերադառնում է տուն» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Լեսսիի դերը խաղալու համար։ Կինոյում իր առաջին դերից հետո Պելը նկարահանվել է MGM-ի՝ Լեսսիի մասին պատմող ևս վեց ֆիլմերում (1940-ականների կեսերից մինչև 1950-ականների սկիզբը), մասնակցել է Միացյալ Նահանգներում կազմակերպված ցուցահանդեսների, տոնավաճառների։ Այնուհետև «Լեսսի» հեռուստասերիալի երկու մասերում (1954 թվական) ստացել է Լեսսիի դերը խաղալու հնարավորություն։ Պելը մահացել է 1958 թվականին՝ 18 տարեկանում։ Համարվում է Լեսսի շան դերը կատարած շներից լավագույնն ու գլխավորը։ «Saturday Evening Post» ամսագիրը գրել էր, որ Պելը «ամենատպավորիչ շան օրինակ էր կինոյի պատմության մեջ»[2]։
Պել | |
---|---|
Տեսակ | շուն և կենդանի դերասան |
Սեռ | արու |
Ծնվել է | հունիսի 4, 1940(1940-06-04) կամ հունիսի 8, 1940(1940-06-08)[1] |
Ծննդավայր | Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սատկել է | 1958 |
Lassie Վիքիպահեստում |