Պերսեպոլիս
From Wikipedia, the free encyclopedia
Պերսեպոլիս (հին հունարեն՝ Περσέπολις, հին պարսկ.՝ Pārsa, պարսկ․՝ Թախտ-ի-Ջեմշիդ, պարս.՝ پرسپولیس), Աքեմենյան կայսրության մայրաքաղաք (մոտավորապես 550-330 թվականներ)։ Գտնվում է Իրանի Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, Մարվդաշտ քաղաքի մոտ։ Պերսեպոլիսի վաղ շրջանի ավերակները թվագրվում են Ք․ ա․ 515 թվականին։ Նրանում արտացոլված է Աքեմենյան ճարտարապետության ոճը։ Քաղաքում պահպանվել են պալատական համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Այժմ Պերսեպոլիսի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քմ։ 1979 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[10]։ Պերսեպոլիսի պալատի համակառույցի գլխավոր մասն են կազմում ընդունելությունների երկու շքեղ դահլիճները՝ այսպես կոչված Մեծ ապադանան՝ սանդուղքի կողերին հպատակ ժողովուրդներին պատկերող քանդակներով, և Հարյուր սյուների դահլիճը։ Դրանց պատերը եղել են չթրծված աղյուսից, ծածկը՝ փայտից, ցուլի պատկերով խոյակներով սյուները՝ քարից։ Մ․ թ․ ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Պերսեպոլիսը և այրել։ Պալատից արևմուտք բուն քաղաքի մնացորդներն են։ Պերսեպոլիսում և շրջակայքում պահպանվել են տարբեր դարաշրջանների բազմաթիվ հուշարձաններ՝ դամբարաններ, սասանյան բարձրաքանդակներ, զոհասեղաններ, կրակի տաճար և սրբարաններ, մ․ թ․ ա․ 5-րդ հազարամյակի բնակավայրի մնացորդներ։
Պերսեպոլիս | |
---|---|
Տեսակ | անտիկ քաղաք, մայրաքաղաք, հնագիտական հուշարձան, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Իրան[1][2][3][…], Աքեմենյան պետություն և Մակեդոնական կայսրություն |
Վարչատարածք | Kenareh Rural District?[4] |
ԲԾՄ | 1627 մետր[5] |
Մակերես | 12,5 հեկտար[6] |
Կազմված է | Tachara?, Բոլոր ազգերի դարպաս, Apadana of Persepolis?, Hadish Palace?, Palace of Artaxerxes I?, Tripylon? և Hall of hundred columns? |
Աշխարհագրական տեղադրություն | Kuh-e Rahmat?[3][6][4] |
Ձևավորում | -510[3][7][8] |
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 509[8] |
Հայտնաբերում | 1621[9] |
Հայտնաբերող | García de Silva Figueroa?[9] |
Անվանված է | պարսիկ[3][4] և Jamshid?[3][4] |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերսեպոլիս (այլ կիրառումներ)
Պերսեպոլիս | |
Persepolis* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Բոլոր ազգերի դարբասներ | |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3 նստաշրջան) |
Համար | 114 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |