Պոլ Բարրաս
From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Ֆրանսուա Ժան Նիկոլյա, վիկոնտ դը Բարրաս (ֆր.՝ Paul François Jean Nicolas, vicomte de Barras, հունիսի 30, 1755(1755-06-30)[1][2][3][…], Ֆոքս Ամֆու - հունվարի 29, 1829(1829-01-29)[1][4][2][…], Շելո, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), Ֆրանսիական հեղափոխության գործիչ, ազնվական։ 1792 թվականի սեպտեմբերին ընտրվել է Կոնվենտում, քվեարկել է Լյուդովիկոս XVI թագավորի գլխատման օգտին։ Հարել է Յակոբինյաններին։ Որպես Կոնվենտի կոմիսար մասնակցել է Տուլոնի միապետականների խռովության ճնշմանը (1793)։ Եղել է տերմիդորյան հեղաշրջման (1794 թվականի հուլիսի 27-28) կազմակերպիչներից։ Ընտրվել է Դիրեկտորիայի բոլոր կազմերում, 1795—1799 թվականներին եղել դրա տնօրենն ու փաստացի ղեկավարը։ Աջակցել է Նապոլեոն Բոնապարտի առաջքաշմանը։ Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9—10) հեղաշրջումից հետո հեռացվել է քաղաքական ասպարեզից։
Պոլ Բարրաս ֆր.՝ Paul François Jean Nicolas, vizconde de Barras և ֆր.՝ Paul Barras | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1755(1755-06-30)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆոքս Ամֆու |
Մահացել է | հունվարի 29, 1829(1829-01-29)[1][4][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Շելո, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] և Grave of Barras |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրական սալոնի տեր և դատավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Ազգային ժողովի պատգամավոր, Q3029398? և President of the National Convention? |
Կուսակցություն | Յակոբինյան ակումբ և The Mountain? |
Ստորագրություն | |
Paul Barras Վիքիպահեստում |