Ջասթին Բիբեր
երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ջասթին Բիբեր (անգլ.՝ Justin Drew Bieber, մարտի 1, 1994(1994-03-01)[1][2][3], Լոնդոն, Օնտարիո, Կանադա[12]), կանադացի երգիչ և երգահան։ Բիբերի տաղանդը առաջին անգամ հայտնաբերել է իր ներկայիս ղեկավար Սկուտեր Բրաունը 2007 թվականին, Բիբերի յութուբյան հոլովակը դիտելիս։ Բրաունը տպավորվեց հոլովակով և կապվեց Բիբերի մոր՝ Փեթթիի հետ, ասելով նրան, որ ցանկանում է աշխատել Բիբերի հետ։
Ջասթին Բիբեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Justin Bieber |
Ի ծնե անուն | անգլ.՝ Justin Drew Bieber |
Նաև հայտնի է որպես | Biebs, Bizzle, Bieb, JB, RickTheSizzler |
Ծնվել է | մարտի 1, 1994(1994-03-01)[1][2][3] (30 տարեկան) Օնտարիո, Կանադա |
Երկիր | Կանադա ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, R&B |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ[4], շեփոր[5][6] |
Գործունեություն | 2009 - ներկա |
Լեյբլ | Island, RBMG |
Կրթություն | St. Michael Catholic Secondary School?, Stratford District Secondary School? և Jeanne Sauvé Catholic School? |
Ամուսին | Հեյլի Բոլդուին |
Պարգևներ | |
Կայք | justinbiebermusic.com |
Ստորագրություն | |
Justin Bieber Վիքիպահեստում |
Համոզելով Փեթիին՝ Բրաունը կազմակերպեց հանդիպում Բիբերի և Աշերի միջև՝ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Բիբերը պայմանագիր ստորագրեց ՌԲՄԳ (Ռայմոնդ Բրաուն Մեդիա Գրուպ )-ի հետ և իրեն Այլնդ Ռեքորդս-ից ձայնագրման պայմանագիր առաջարկվեց ձայնագրության գործադիր Լ,Ա, Ռեիդ-ի կողմից։ Ջասթին Բիբերը սկսեց իր դեբյուտը 2009 թվականի նոյեմբերին, EP, My World,-ում։ Նա դարձավ առաջին արտիստը, ով իր 7 երգերով մտավ ԲիլլԲոարդ Հոթ 100 (Billboard Hot 100)։ 2010 թվականի մարտին Բիբերը հրապարակում է My World 2.0 (Իմ աշխարհը) լիամետրաժ ալբոմը։ Դրանից հետո նա թողարկեց իր «Baby» տեսահոլովակը, որն ունեցավ ամենաշատ դիտումներն ու դիսլայքերը յութուբում։ Նա կատարեց իր առաջին շրջագայությունը My world tour և Never say never ալբոմներով։ 2011 թվականին նա հրապարակեց իր Mistletoe երգը, որը Բիլլբոարդ 200-ում զբաղեցրեց 1-ին տեղը։ 2012 թվականի հունիսին նա թողարկեց 3-րդ ալբոմը Believe: Ջասթինը ստացել է շատ տարբեր մրցանակներ, այդ թվում նաև արժանացել է տարվա արտիստ մրցանակաբաշխությանը և 2010 ու 2012 թվականներին արժանացել է American Music Awards մրցանակաբաշխությանը։ Grammy Awards 53-ում արժանացել է ամենալավ նոր արտիստ և լավագույն փոփ վոկալ մրցանակին։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Բիբերի «Purpose» անվանումը կրող չորրորդ ալբոմը։