Ջեսսիկա Սիմփսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջեսսիկա Էն Սիմփսոն (անգլ.՝ Jessica Ann Simpson, հուլիսի 10, 1980(1980-07-10)[1][2][3][…], Աբիլին), ամերիկյան երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի և դիզայներ։ Նրա մեծ հաջողությունները սկսվել են 1999 թվականին։ Ջեսսիկան թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, ֆիլմերում, գովազդներում, ստեղծել է իր անձնական կոսմետիկայի, կոշիկների և պայուսակների ցանցը կանանց համար։ Նա ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքի մեջ։ 2005 թվականին նա հրապարակեց իր անձնական նորաձևության հավաքածուն՝ The Jessica Simpson Collection:
Ջեսսիկա Սիմփսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jessica Simpson |
Ի ծնե անուն | Ջեսսիկա Էն Սիմփսոն |
Ծնվել է | հուլիսի 30, 1980 Աբիլին, Տեխաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, դենս փոփ, քանթրի, R&B, պարային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1999 - այժմ |
Լեյբլ | Columbia (1999-2004) Sony BMG (2004) Epic (2006-2010) Primary Wave, EMI (2010) |
Կրթություն | J. J. Pearce High School? |
Ամուսին | Eric Johnson? |
Կայք | jessicasimpson.com |
Jessica Simpson Վիքիպահեստում |
Սիմփսոնի յոթ հիթեր հայտնվել են Billboard Top 40-ում, երեք ոսկե և երկու մուլտիպլատինե ստուդիական ալբմներ, որոնցից 4-ը ամերիկյան Billboard 200 լավագույն տասնյակում են հայտնվել։ Ամբողջ աշխարհում վաճառվել են Ջեսսիկայի ալբմների ավելի քան 20 միլիոն պատճեն։ Սիմփսոնը իր ամուսնու՝ Նիկ Լաշի հետ նկարահանվել է «Երիտասարդներ։ Նիկ և Ջեսսիկա» ռեալիթի շոուում, MTV ալիքում։ 2008 թվականին նա թողարկել է Do You Know ալբոմը, որը դարձել է իր կարիերայի առաջին ալբոմը քանթրի ոճում։
2005 թվականից Սիմփսոնը սկսել է նկարահանվել լիամետրաժ ֆիլմերում։
2010 թվականի առաջին կեսին նա հրապարակել է իր երկրորդ ռեալիթի շոուն «Ջեսսիկա Սիմփսոնի գեղեցիկ աշխարհ» անվանումով։ 2010 թվականի հոկտեմբերին նա ձայնագրել է իր առաջին և վերջին հավաքածուն Epic Records լեյբլի հետ, Playlist: The Very Best of Jessica Simpson անվանումով։