Ռաբաթ
From Wikipedia, the free encyclopedia
Ռաբաթ (արաբ․՝ الرباط՝ Ար-Ռիբաթ, որը նշանակում է ռիբաթ՝ «ամրացված վանք»), Մարոկկոյի մայրաքաղաքը, նրա մշակութային և արդյունաբերական կենտրոնը։ Անմիջապես Ռաբաթին հարում է Սալե քաղաքը, որը նրանից առանձնացված է Բու-Ռեգրեգ գետով և նրա հետ կազմում է մայրաքաղաքի ագլոմերացիան։ Մարոկկոյի մայրաքաղաքը CNN-ի վարկածով զբաղեցրել է երկրորդ տեղը «2013 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների» ցանկում[2]։ Ռաբաթը Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկն է, իսկ նրա Մեդինան ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռաբաթ | |||||
الرباط | |||||
| |||||
Երկիր | Մարոկկո | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 1146 թ. | ||||
Մակերես | 118±1 կմ² | ||||
ԲԾՄ | 75 մ | ||||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն | ▼572 717 մարդ (2014)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 537 | ||||
Փոստային դասիչ | 10000–10220 | ||||
Պաշտոնական կայք | rabat.ma | ||||
| |||||
Ռաբաթը հիմնադրվել է 12-րդ դարում Ալմոհադի կառավարիչ Աբդ ալ Մումինի կողմից որպես ռազմական քաղաք[3]։ Այն անշեղորեն աճել է, սակայն Ալմոհադի փլուզումից հետո երկար ժամանակ անկում է ապրել։ 17-րդ դարում Ռաբաթը ապաստան է դարձել բերբերյան ծովահենների համար։ 1912 թվականին ֆրանսիացիները Մարրոկոյի մոտ պրոտեկտորատ են տեղադրել և Ռաբաթը դարձրել իրենց վարչական կենտրոնը։ 1955 թվականին Մարոկկոն անկախություն է ստացել, և Ռաբաթը դարձել է նրա մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▼572 717 մարդ (2014)[1]: