Ռազմագործողություն Տրանսիլվանիայում (1916)
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմագործողություն Տրանսիլվանիայում (1916 թվականի օգոստոսի 28 - նոյեմբերի 26), Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն ռազմագործողություն, որի ընթացքում գրոհող ռումինական զորքերը ջախջախվել են ավստրո-գերմանական զորքերի կողմից և հետ են շպրտվել Ռումինիայի տարածք։ Ռումինիայի Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ռումինական բանակը խոշորամասշտաբ հարձակում է սկսել Տրանսիլվանիայում, սակայն շուտով ռումինական զորքերը դադարեցրեցին հարձակումը։ Ավստրո-գերմանացիները հակահարձակում են իրականացնում և ստիպում ռումինական բանակին նահանջել։
Արագ փաստեր Ռազմագործողություն Տրանսիլվանիայում, Թվական ...
Թվական | 1916 թվականի օգոստոսի 28 - նոյեմբերի 26 |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Տրանսիլվանիա, Ավստրո-Հունգարիա |
Կոչվել է (անունով) | Տրանսիլվանիա |
Արդյունք | Կենտրոնական ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Անտանտ: Ռումինիա Ռումինիա Ռուսաստան Ռուսական կայսրություն | Կենտրոնական ուժեր: Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն |
Հրամանատարներ | |
1-ին բանակ: Յոհան Կուլկեր 2-րդ բանակ: Ալեքսանդր Ավերեսկու 4-րդ բանակ: Կոնստանտին Պրեզան 9-րդ բանակ: Պլատոն Լեչիցկի | 9-րդ բանակ: Էրիխ ֆոն Ֆալկենհայն 1-ին բանակ: Արթուր Արց ֆոբ Շտրաուսսենբուրգ |
Կողմերի ուժեր | |
440 000 մարդ[1] | 70 000 մարդ[1] |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Փակել
Ռումինական զորքերը ծանր կորուստներ են կրում և ստիպված են լինում Ռուսաստանից օգնություն խնդրել։ Վերջինս ուժերի մի մասը հատկացնում է Ռումինիայի՝ Կենտրոնական ուժերից պաշտպանելու համար։