Ռաուլ Հաջիմբա
From Wikipedia, the free encyclopedia
Ռաուլ Հաջիմբա (աբխ.՝ Рауль Џьумка-иҧа Ҳаџьымба, մարտի 21, 1958(1958-03-21), Տղվարչել, Աբխազիայի Հանրապետություն), Աբխազիայի պետական և քաղաքական գործիչ, 2014 թվականի սեպտեմբերի 25-ից Աբխազիայի Հանրապետության գործող նախագահ։
Ռաուլ Հաջիմբա | |
Կուսակցություն՝ | Forum for the National Unity of Abkhazia? |
---|---|
Կրթություն՝ | Աբխազական պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մարտի 21, 1958(1958-03-21) (66 տարեկան) |
Ծննդավայր | Տղվարչել, Աբխազիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Աբխազիայի Հանրապետություն և Վրաստան |
Պարգևներ | |
2003-2004 թվականներին՝ Աբխազիայի վարչապետ, 2005-2009 թվականներին՝ Աբխազիայի փոխնախագահ[1]։ «Աբխազիայի Ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության առաջնորդը։ 2009-2014 թվականներին՝ Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր։
Չորս անգամ հավակնել Է Աբխազիայի նախագահի պաշտոնին՝ 2004, 2009, 2011, 2014 թվականներին, առաջին անգամ հաղթանակ է տարել չորրորդ փորձից[2]։
2014 թվականի օգոստոսի 24-ին ընտրվել Է Աբխազիայի Հանրապետության չորրորդ նախագահ։ Պաշտոնը ստանձնել է 2014 թվականի սեպտեմբերի 25-ին, սահմանադրական լիազորությունների ժամկետը 5 տարի է։