Ռասել Դրայսդեյլ
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ջորջ Ռասել Դրայսդեյլ, (անգլ.՝ Sir George Russell Drysdale, փետրվարի 7, 1912(1912-02-07)[1][2][3][…], Բոգնոր Ռիջիս, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 29, 1981(1981-06-29)[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա), հայտնի է նաև Թասս Դրայսդեյլ (Tass Drysdale) անունով, 20-րդ դարի ավստրալիացի նկարիչ։ 1947 թվականին իր «Սոֆալա» («Sofala») աշխատանքի համար արժանացել է հեղինակավոր Wynne Prize մրցանակի[5][6]։ Նրան է վերապահվել Վենետիկի 1954 թվականի բիենալեում Ավստրալիան ներկայացնելու պատիվը։ Արվեստաբանների եզրահանգմամբ՝ Ռասսել Դրայսդեյլը կրել է աբստրակտ ու սյուրռեալիստական արվեստների ազդեցությունը և ստեղծել ավստրալիական իրականության նորահայաց պատկերավորում, որը նույնքան հեղափոխիչ է և ազդունակ, որքան Թոմ Ռոբերտսի արվեստը[7]։
Ռասել Դրայսդեյլ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1912(1912-02-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոգնոր Ռիջիս, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 29, 1981(1981-06-29)[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Drover's Wife?, The cricketers?, Sofala? և West Wyalong? |
Պարգևներ | |
Russell Drysdale Վիքիպահեստում |