Ռեդուտ (ամրաշինություն)
ամրաշինության տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ռեդուտ (Redoubt, պատմականորեն redout )[1][2], դաշտային հողե ամրություն, ամրոց կամ ամրոցային համակարգ, որը սովորաբար ամրոցից դուրս կառուցված, ամրոցից մեծ` 60-120° անկյունային ճակատներով փակ պաշտպանական տեղանք է ներառում, և սովորաբար հիմնված է հողային աշխատանքների վրա, թեև որոշները կառուցվել են քարից կամ աղյուսից[3]։ Այն նախատեսված է հիմնական պաշտպանական գծից դուրս գտնվող զինվորներին պաշտպանելու համար և կարող է լինել մշտական կառույց կամ շտապ կառուցված ժամանակավոր ամրություն։ Բառը նշանակում է «նահանջի վայր»[2]։
Ռեդուտները գաղութատիրության ժամանակաշրջանում եվրոպական կայսրությունների մեծ մասի ռազմական ռազմավարության բաղադրիչն են եղել, հատկապես 17-րդ դարում տարածված Վոուբանի ոճի ամրոցների արտաքին աշխատանքներում, թեև ռեդուտ հասկացությունը գոյություն է ունեցել միջնադարյան ժամանակներից։ Ռեդուտը տարբերվում է ռեդանից նրանով, որ ռեդան ֆորտիֆիկացիան բաց է հետևի մասում, մինչդեռ ռեդուտը համարվում է փակ ֆորտիֆիկացիա[4]։