Ռիկի Մարտին
From Wikipedia, the free encyclopedia
Էնրիկե Մարտին Մորալես (իսպ.՝ Enrique Martín Morales), ավելի հայտնի է որպես Ռիկի Մարտին (անգլ.՝ Ricky Martin, փետրվարի 10, 1973(1973-02-10)[1], Սան Խուան, ԱՄՆ) պուերտոռիկացի փոփ երգիչ, դերասան և գրող[2][3]։
Ռիկի Մարտին | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ricky Martin |
Ի ծնե անուն | իսպ.՝ Enrico Jose Martinez del Morales |
Ծնվել է | փետրվարի 10, 1973(1973-02-10)[1] (51 տարեկան) Սան Խուան, ԱՄՆ |
Երկիր | Պուերտո Ռիկո և Իսպանիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, լատինական փոփ, ժամանակակից R&B, դենս փոփ և ռեգգի |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, երաժիշտ և երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Լեյբլ | Sony Music |
Ամուսին | Ջվան Յուսուֆ |
Կայք | rickymartinmusic.com rickymartinmusic.com |
Ricky Martin Վիքիպահեստում |
Կարիերան սկսել է 12 տարեկանում «Մենուդո» փոփ ակումբում։ Հինգ տարի ակումբում անցկացնելուց հետո 1990-ականներին թողարկել է մի քանի օտարալեզու ալբոմներ։ Մի շարք բեմերում և Մեքսիկայի հեռուստատեսային ալիքներում տարբեր ելույթներ ունենալով՝ դարձել է տեղական աստղ։ 1994 թվականին հայտնվել է «Գլխավոր հոսպիտալ» ամերիկյան սերիալի գլխավոր դերերում՝ խաղալով պուերտոռիկացի երգիչի դերը։
1999 թվականին մի քանի ալբոմներ թողարկելուց հետո Մարտինը Իսպանիայում Գրեմմի 41-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատարել է «The Cup of Life» երգը[4]։ Իր գրանցած հաջողությունցի հեգտո Մարտինը թողարկել է «Livin’ la Vida Loca» երգը, որը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում և դարձել լատինոամերիկյան փոփ երաժշտության լավագույն նմուշներից մեկը։ Այն վաճառվել է 8 միլիոն օրինակով՝ դառնալով բոլոր ժամանակներում ամենաշատ վաճառված երգերից մեկը[5]։ Նրա առաջին անգլալեզու ալբոմը (Ricky Martin), վաճառվել է 22 միլիոն օրինակով և դարձել բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[6][7][8]։
Վաճառել է ավելի քան 85 միլիոն ալբոմ, ունի 95 պլատինե երգ, ստացել է 2 American Music Awards, 7 Գրեմմի մրցանակ, 8 World Music Awards, 10 Billboard Music Awards, 8 MTV Video Music Awards։ Համերգներով հանդես է եկել ավելի քան 60 երկրում։