Ռոյ Օրբիսոն
ամերիկացի երաժիշտ / From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Օրբիսոն (անգլ.՝ Roy Kelton Orbison, ապրիլի 23, 1936(1936-04-23)[1][2][3][…], Vernon, Տեխաս, ԱՄՆ - դեկտեմբերի 6, 1988(1988-12-06)[1][2][3][…], Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, ռոքնռոլի պիոներ, հաջողություն է ձեռք բերել իր ձայնի յուրահատուկ տեմբրի շնորհիվ, բարդ երաժշտական կոմպոզիցիաների և լարված, էմոցիոնալ բալլադների հեղինակ։
Ռոյ Օրբիսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Roy Orbison |
Ի ծնե անուն | Ռոյ Կելտոն Օրբիսոն |
Նաև հայտնի է որպես | The Caruso of Rock The Big O |
Ծնվել է | 1936 ապրիլի 23 Վերնոն, Տեխաս նահանգ |
Երկիր | ԱՄՆ ԱՄՆ |
Մահացել է | 1988 դեկտեմբերի 6 Թենեսի, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Ժանրեր | ռոքնռոլ ռոքաբիլլի քանթրի |
Մասնագիտություն | վոկալիստ կոմպոզիտոր կիթառահար դերասան երգիչ երգերի հեղինակ |
Երգչաձայն | baritenor? |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 1954-1988 |
Լեյբլ | Sun, Monument, MGM, London, Mercury, Asylum, PolyGram, Virgin |
Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան և Paxon School for Advanced Studies? |
Անդամակցություն | Traveling Wilburys? |
Կապված | The Traveling Wilburys The Wink Westerners The Teen Kings The Traveling Wilburys Class of '55 Դոն Քեթրին Լանգ Բրյուս Սպրինգստին Կարլ Պերկինս Բոնո |
Ամուսին | Barbara Orbison? |
Պարգևներ | |
Կայք | Պաշտոնական կայք |
Roy Orbison Վիքիպահեստում |
Ռոյ Օրբիսոնը իր մանկությունը անց է կացրել Տեխասում, սկսել է զբաղվել ռոքաբիլի և քանթրի ոճերով դեռևս դպրոցական տարներից։ Իր առաջին պայմանագիրը նա ստորագրել է 1956 թվականին «Sun Records»-ի հետ՝ Մեմֆիսում։ 1959 թվականին Օրբիսոնը որոշում է լքել լեյբլը և միանում է «Monument Records»-ին։ 1960-ական թվականների կեսերին տեղի ունեցած «Billboard Top Forty» հիթ շքերթում տեղ են գտնում նրա քսաներկու երգերը, որոնցից էին «Only the Lonely», «Crying», «In Dreams» և «Oh, Pretty Woman»:
1960-1964 թվականներին թողարկում է ինը սինգլ, որոնք ներգրավվում են ամերիկյան «Top-10»-ում, ինչպես նաև «Running Scared» (1961 հունիսի 5) և «Oh Pretty Woman» (1964 սեպտեմբերի 26) չարթերում։ Անգլիայում երգիչը հանդիպում է ջերմ ընդունելության և նրա երեք կոմպոզիցիաները («Only The Lonely», «It's Over» и «Oh, Pretty Woman») գրավում են բրիտանական չարթերի առաջին հորիզոնականը[4]։
1970-ականներին Օրբիսոնի կարիերան անկում է ապրում, սակայն նա երգեր է թողարկում քավեր տարբերակներով։ Դրանցից մեկը դառնում է Դեյվիդ Լինչի ֆիլմերից մեկի սաունդթրեքը։ Օրբիսոնը իր կարիերային է վերադառնում 1980-ական թվականներին։ 1987 թվականին Ռոյ Օրբիսոնը մտնում է «The Traveling Wilburys» սուպերխմբի կազմի մեջ, որի կազմում էին նաև Ջորջ Հարրիսոնը, Բոբ Դիլանը, Թոմ Պետին և Լին Ջեֆֆը։ Այդ նույն տարում Ռոյը թողարկում է իր սոլո ալբոմը, որը իր կարիերայի մեջ տնտեսապես ամենահաջողված ալբոմն էր։ Ռոյ Օրբիսոնը մահացել է 1988 թվականին՝ իր մոր տանը, սրտի կաթվածից։ Նա ընդամենը 52 տարեկան էր, բայց արդեն հասել էր իր կարիերայի գագաթնակետին[5]։
Երգչի ձայնային մեղեդիական համադրությունը և բարդ գործիքավորումը թույլ էին տալիս համեմատել իր երաժշտությունը օպերայի հետ. երաժիշտը նույնիսկ ստացել է «ռոքի Կարուզո» մականունը[6]։ Օրբիսոնը կարողացել է պահել հավասարակշռությունը Ջոնի Քեշի վոկալային մանիերայի և Էլվիս Փրեսլիի գրավչության միջև[7]։ Երաժիշտների շարքում նա ունեցել է Էլվիս Փրեսլիի, Ջոն Լենոնի և Միք Ջագգերի ազդեցությունը[8]։ Այն ժամանակ ռոք երաժիշտների մեծ մասը՝ 1950-1960-ական թվականներին, ստեղծում էին առնականության և անսասան վստահության պատկերը, Օրբիսոնը փոխանցում էր հանգստություն, հուսահատություն և խոցելիություն։ Ըստ ականատեսների Ռոյը իրեն բեմի վրա շատ զսպված և համեստ էր պահում, հագնում էր սև վերարկու, մուգ ակնոցներ և խորհրդավոր տպավորություն էր թողնում։
1987 թվականին Օրբիսոնը բացում է Ռոքնռոլի փառքի սրահը, ինչպես նաև Նաշվիլի պոետների փառքի սրահը։ Օրբիսոնը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 50 լավագույն երաժիշտները՝ ըստ Rolling Stone ամսագրի» և 13-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների 100-ից 20 լավագույն վոկալիստներ» ցուցակում, որը կազմվել է 2008 թվականին[7]։ 2002 թվականին Ռոյ Օրբիսոնի անունը տեղադրվում է «Billboard» ամսագրի «600 ամենաձայնագրված արտիստները» ցուցակում[9]։ 2010 թվականի հունվարի 29-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվում է Ռոյ Օրբիսոնի աստղը։ Աստղը տեղադրելու արարողությանը ներկա են գտնվել «The Traveling Wilburys» խմբի անդամները՝ Լին Ջեֆֆը, Դեն Էյկրոյդը, Դեյվիդ Լինչը և այլ երգիչներ՝ Էրիկ Այզեկը, Քրիս Այզեկը, Ջո Ուոլշը և Դուայթ Յոակամը[10]։