Սան Պոլո
պատմական շրջան Վենետիկում / From Wikipedia, the free encyclopedia
Սան Պոլո (իտալ.՝ San Polo), Վենետիկի պատմական վեց շրջաններից մեկը[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Սան Մարկո և Սանտա Կրոչե շրջանների միջև։ Սան Պոլոն Ռիալտո կամրջով միացված է Մեծ ջրանցքի աջ ափին։ 1097 թվականից տարածքը ծառայել է որպես Վենետիկի առևտրային կենտրոն։