Սելին
From Wikipedia, the free encyclopedia
Սելին, ֆրանսիական նորաձևության տուն, որը հիմնադրվել է 1945 թվականին Սելին Վիպիանի և նրա ամուսնու՝ Ռիշարի կողմից[2]։
Արագ փաստեր Սելին, Տեսակ ...
Սելին | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1945 |
Վայր | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | նորաձևություն և wholesale trade?[1] |
Մայր ընկերություն | LVMH |
Սեփականատեր | LVMH |
Կայք | celine.com(անգլ.) |
Celine (brand) Վիքիպահեստում |
Փակել
Նորաձևության տունը մասնագիտացել է համանուն ապրանքանիշի կանացի պայուսակների, «լյուքս» դասի նորաձև հագուստի և աքսեսուարների արտադրությամբ։ 1996 թվականից ընկերությունը հանդիսանում է LVMH միջազգային հոլդինգի մաս։
Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան հարյուր սեփական բուտիկներ ամբողջ աշխարհում, իր արտադրանքը վաճառում է համացանցի միջոցով, ինչպես նաև ներկայացնում է իր հավաքածուները աշխարհի բազմաթիվ հանրահայտ նորաձևության խանութներում, ինչպիսիք են ЦУМ-ը Մոսկվայում, Barneys New York-ը Նյու Յորքում և շարք այլ խանութներ[3]։