Սերբական ֆոլկլոր
From Wikipedia, the free encyclopedia
Սերբական ֆոլկլոր – սերբական ժողովրդական ստեղծագործության (ֆոլկլորի) հավաքական անվանումն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ երգերի կամ հեքիաթների տեսքով։ Սերբական ֆոլկլորի հիմքում ընկած է ինչպես մինչքրիստոնեական ժամանակաշրջանի ավանդական սլավոնական դիցաբանությունը, այպես էլ ուղղափառ քրիստոնեական մշակույթը (Սերիբիայի քրիստոնեություն ընդունելուց և Կյուրեղի և Մեթոդիոսի սրբազան գրերը սլավոնական լեզուներով թարգմանելուց հետո)[1]։ Սերբական ֆոլկլորը Եվրոպայի շատ գրողների և մշակույթի գործիչների ուշադրությանն է արժանացել՝ գրական ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, որոնց հիման վրա ստեղծվել են շատ այլ ստեղծագործություններ անգլիական, գերմանական, ֆրանսիական, լեհական, ռուսական և այլ երկրների ու ազգությունների գրականության բնագավառում։