Սերգեյ Կամենև
From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Սերգեևիչ Կամենև (ռուս.՝ Сергей Сергеевич Каменев, ապրիլի 4 (16), 1881, Կիև, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական գործիչ, բանակի 1-ին կարգի հրամանատար (1935), ԽՄԿԿ անդամ (1930)։
Արագ փաստեր Սերգեյ Կամենև, Ծննդավայր ...
Սերգեյ Կամենև | |
---|---|
ապրիլի 4 (16), 1881 - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2] (55 տարեկան) | |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Բասմաչություն |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ |
Փակել
Ավարտել է Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը (1900) և Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1907)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականի սկզբին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։ Որպես Արևելյան ռազմաճակատի հրամանատար (1918-1919) ղեկավարել է Կոլչակի զորքերի դեմ հարձակումը։ 1919-1924 թվականներին եղել է ՌՍՖՍՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1924-1936 թվականներին ղեկավար պաշտոններ է վարել ԲԳԿԲ-ում։