Սերժ Սարգսյանի երկրորդ կառավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Սերժ Սարգսյանի երկրորդ կառավարություն, Հայաստանի կառավարման մարմինը 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը։ Սերժ Սարգսյանը ընտրվել է Ազգային ժողովի կողմից, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է վարչապետ։
Դա կոալիցիոն կառավարություն էր, որը ձևավորվել էր երկու խորհրդարանական ուժերի՝ Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների կողմից։
Կաբինետը բաղկացած էր տասնութ նախարարություններից և ութ առընթեր մարմիններից։ Յուրաքանչյուր նախարարություն պատասխանատու է իր համապատասխան ոլորտում կառավարության որոշումների մշակման և իրականացման համար[1]։
Իր պաշտոնավարման դեմ մի քանի օր շարունակ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ։