Սերպենտինիտ
From Wikipedia, the free encyclopedia
Սերպենտինիտ, ներժայթուք ջրաջերմային, փոխակերպային ապար՝ կազմված սերպենտինային միներալներից (քրիզոտիլ, լիզարդիա, անտիգորիա) և կարբոնատի, մագնետիտի, տալկի, քվարցի և այլ խառնուրդներից։ Կառուցվածքը թերթաքարային է, հոծ, գույնը՝ կանաչամոխրագույն, կանաչ, երբեմն՝ բծավոր (որոշ սերպենտինիտների գունավորումը հիշեցնում է օձի կաշի, այստեղից՝ անվանումը)։